Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 15 » Սուրբ Զատկի տոն
19:49
Սուրբ Զատկի տոն

1.Օրվա իրադարձությունը՝ Միջոցառում:

2.Անվանումը՝<< Սուրբ Զատկի տոն >> :

3.Կատարման ժամկետը՝ 13.04.2017թ. :

4.Պատասխանատուն՝ Հումանիտար մեթոդմիավորման նախագահ Մ. Կոստանյան և ԾԽ նախագահ Ա.Անդրեասյան։

5. Կազմակերպիչ /ներ/ը՝ Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի՝ Մ. Ադամյան:

6.Համագործակցող/ները/` ԴԱԿ՝ Ն.Իսակյան :

7.Նպատակ /ներ/ ը.

1. Տոնել եկեղեցու կարևոր տոներից Հիսուս Քրիստոսի Հարության օրը։

2. Սերմանել ազգային-հոգևոր դաստիարակություն։

8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/: Փոքրիկների «Քոչարի» պարով ազդարարվեց միջոցառման սկիզբը, որին հաջորդեց Տերունական աղոթքը։ Ողջույնի խոսքով հանդես եկան հաղորդավարները, որից հետո աշակերտները համառոտ ներկայացրեցին աշխարհի և մարդկության ստեղծման պատմությունը։ Այնուհետև ուրախ նոտաների ներքո սկսեց Զատկի տոնահանդեսը։ Նախ աշակերտները ներկայացրին տոնի խորհուրդը, առաջադրեցին հանելուկներ ու խնդիրներ, հանդես եկան ուրախ երգերով և, իհարկե, տարատեսակ ձվախաղերով։ Բոլոր խաղերի հաղթողներն արժանացան նվերների։ Մասնակիցների ուրախ տրամադրությունն ու ոգևորությունը համակել էր նաև ծնողներին և ուսուցիչներին։ Միջոցառման ավարտին տնօրեն Մ.Գանդալյանը բոլորին շնորհավորեց Զատկի տոնի կապակցությամբ՝ մաղթելով, որ նույն սերն ու ուրախությունը գերիշխի նաև նրանց ընտանիքներում։

«Քրիստոս Հարյավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։

9.Կահավորվածությունը՝ լավ:

10.Մասնակցում էին 1-12-րդ դասարանների աշակերտները:

11. Ներկաները. Տնօրեն՝ Մ. Գանդալյան, ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 
Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 413 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar