2017-2018 ուստարի
Հայտարարություն
2017թ. սեպտեմբերի 4-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի
կունենա համադպրոցական ընդհանուր ժողով:
Օրակարգում
- Կազմակերպության <<Ներքին գնահատում - 2017>> հաշվետվությունը /Զեկուցող ՝ Մ. Գանդալյան/:
- 2017-2018 ուստարվա համադպրոցական ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան ծրագրի /պլանի/ նախագծի վերաբերյալ կարծիք տալու մասին /Զեկուցող ՝ Մ. Գանդալյան/:
- 2017-2018 ուստարվա համադպրոցական ուսումնադաստիարակչական աշխատանքների ընթացքում կիրառվող մեթոդների մասին / Զեկուցող ՝ Մ. Գանդալյան/:
- Դասագրքերի,թեմատիկ տետրերի և 1-4-րդ և 5-12-րդ դասարանների աշակերտների տաք սննդի կազմակերպման մասին / Զեկուցող ՝ Մ. Գանդալյան/:
- Կազմակերպությունում ծնողական խորհրդի թվակազմը հաստատելու մասին /հաղորդող՝ ԾԽ-ի նախագահ՝ Ա.Անդրեասյան/:
- Զեկույց՝ <<Ընտանեկան կոնֆլիկտները և դրանց ազդեցությունը երեխայի վրա>> /զեկուցող՝ ԴԱԿ՝ Ն.Իսակյան /:
- Ընթացիկ հարցեր / հաճախումներ, հիգենիա և այլն / :
ԾԽ-ի նախագահ՝ Ա.Անդրեասյան
2017-2018 ուստարի
Հայտարարություն
2017 թ. սեպտեմբերի 25-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի կունենա ծնողական խորհրդի անդրանիկ նիստը:
Օրակարգում
- ԾԽ նախագահի ընտրության մասին /զեկուցող՝ Մ.Գանդալյան/:
- Ըստ դպրոցի կանոնադրության՝ ԾԽ գործունեության ուղղությունների և աշխատակարգի հաստատման մասին /զեկուցող՝ ԾԽ նախագահ / :
- 2017-2018 ուստարվա ԾԽ աշխատանքային պլանի նախագծի մասին /զեկուցող՝ ԾԽ նախագահ /:
- Դպրոցի մանկավարժներին խրախուսման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու մասին / զեկուցող ԾԽ նախագահ / :
- Եղեգի միջնակարգ դպրոցի 2017-2018 ուստարվա ներքին գնահատման համար ձևավորվող հանձնաժողովի մեկ անդամ ընտրելու մասին /հաղորդող ԾԽ նախագահ/:
- Ընթացիկ հարցեր:
ԾԽ-ի նախագահ՝ Ա.Անդրեասյան