Միջոցառում՝ նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության <<Մեր մեծերը-2018>> ծրագրում ընդգրկված սփյուռքահայ նշանավոր մեծանուն բարեգործ , բուրժուազիայի խոշորագույն ներկայացուցիչ` Միքայել Արամյանցի 175- ամյակին:

2018թ. մայիսի 4-ին ՀՀ Սյունիքի մարզի <<Եղեգի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ կինոդիտում ՝ նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության <<Մեր մեծերը-2018 >> ծրագրում տեղ գտած հայ նշանավոր մեծանուն բարեգործ , բուրժուազիայի խոշորագույն ներկայացուցիչ` Միքայել Արամյանցի 175- ամյակին:

Միջոցառումն ազդարարվեց ուսուցիչների ողջույնի խոսքով: Նրանք կարծես մոռացության անդունդից վեր հանեցին մի այնպիսի յուրատեսակ բուրժուական ճարտարապետի , որի դերը մեծ ու անճանաչելի է եղել համայն մարդկության համար:

Այնուհետև ցուցադրվեց ուսուցիչների և աշակերտների կողմից ստեղծված Մ. Արամյանցի մասին կարճամետրաժ տեսաֆիլմ, որն ընդգրկում էր նրա կյանքի ակունքից մինչև դառը ճակատագրով մահվան դրվագները :

Ցավալի էր , որ խորհրդային տարիներից մեծ նավթարդյունաբերողի անունը ջնջվել էր մարդկանց հիշողությունից, բայց ահա միջոցառման դահլիճն այնքան համահունչ էր կահավորված , որ ներկաներին կարծես տեղափոխեց մեծ բարերարի ապրած ժամանակաշրջան` կյանքի կոչելով նրան:

Տպավորիչ էր ուսուցիչների ջանքերով պատրաստված ցուցատախտակը ` <<Միքայել Արամյանցի Կովկասյան Փարիզը>> խորագրով , որտեղ լուսաբանված էր մեծ բարերարի ներդրումներով կառուցված պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող շինությունների պատկերները, որոնք կարծես անհայտ էջեր էին ողջ հանրության համար:

Հուզիչ էր հատկապես միջոցառման ավարտը, երբ կազմակերպիչները մեկ անգամ ևս նշեցին սովի մատնված մեծ նավթարդյունաբերողի դառը ճակատագիրը, և նրա ապրած լավ տարիների երանությամբ հիշողությունները` մեջբերելով հետևյալ տողերը. <<Միքայել Արամյանց. մարդ, որը կառուցեց Թիֆլիսը , բայց մահացավ սովի մատնված>>:Եվ որպես կոչ` հնչեցրին ասույթ դարձած հետևյալ խոսքերը. «Փողերը վերջանում են, փառքը՝ նույնպես: Սակայն Հայաստանը մեր միակն է: Մի մոռացեք այդ մասին: Արարեք հանուն ձեր երկրի ու նրա ժողովրդի երջանկության »,- Միքայել Արամյանց:

Պատասխանատու՝ Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն` Ա.Հովհաննիսյան

Կազմակերպիչներ՝ Ա. Մնացականյան, Ա. Սահակյան, Մ. Օսիպյան