14-րդ դասընթացը
Թեման՝ <<Իմ կյանքի մեկ աշխատանքային օրը >>
2018 թվականի մարտի 17-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման հերթական դասընթացը: Թեման՝ՙ << Իմ կյանքի մեկ աշխատանքային օրն >> էր:
Դասընթացավարը սովորողներին ներկայացրեց աշխատանքային օրվա պարտականությունների և աշխատանքային օրն արդյունավետ պլանավորելու կարողությունների ձևավորման կարևորությունը: Այնուհետև աշակերտները ներկայացրեցին իրենց պատկերացրած մեկ աշխատանքային օրը և մեծ ոգևորությամբ հանդես եկան իրենց նախընտրած մասնագիտություններով:
15-րդ դասընթացը
Թեման՝ << Մասնագիտության ընտրություն, որոշումների կայացում >>
2018 թվականի ապրիլի 13-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման հերթական դասընթացը: Թեման՝ՙ <<Մասնագիտության ընտրություն, որոշումների կայացումն>> էր:
Դասընթացավարը նախ սովորողներին ներկայացրեց անձնային որակների տիպերը և դրանց համապատասխանող մասնագիտական որակներն ու մասնագիտությունները: Այնուհետև կազմակերպվեց հարցադրումներով քննարկում ՝ <<Ինչո՞ւ է կարևոր մասնագիտություն ընտրելը>>,<<Որ անձնային որակը , ինչ մասնագիտության է համատատասխանում >>, <<Ես ընտրում եմ , որավհետև…>>: Մասնակիցների կողմից հնչած պատասխանների հիման վրա քննարկումն ընդհանրացվեց՝ կարևորելով մասնագիտական ու անձնային որակների համապատասխանության դերն ու նշանակությունը: Այնուհետև աշակերտներն գրեցին իրենց ընտրած մասնագիտությունը և փակցրեցին պաստառի համապատասխան մասում:
16-րդ դասընթացը
Թեման՝ <<Ծրագրի ամփոփում >>
2018 թվականի մայիսի 11-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման հերթական դասընթացը: Թեման՝ << Ծրագրի ամփոփում >> էր : Քննարկումներով վեր հանվեց կատարված աշխատանքները, որոնք ազդեցիկ և վճռորոշ դեր ունեցան աշակերտների մասնագիտական կողմնորոշման հարցում: Մասնագիտական կողմնորոշման դասընթացները նրանց օգնել են կատարել կյանքի ամենապատասխանատու և որոշիչ քայլերից մեկը` հուսալով , որ իրենց ճիշտ կողմնորոշման շնորհիվ կդառնան հասարակության համար արժանի մասնագետներ: