Արդեն  4 տարի է,ինչ Եղեգի միջնակարգ դպրոցը համագործակցում է  Վորդ Վիժն կազմակերպության Սյունիքի մարզի Կապանի ՏԶԾ-ի հետ:Այս 4 տարիների ընթացքում հասցրել ենք իրականացնել բազում ծրագրեր:

Առաջին հաջողությունը այն էր,որ Վ.Վ. միջնորդությամբ դպրոցում ստեղծվեց աշակերտական խորհուրդ,որը այսօր ակտիվ գործում է:Դպրոցի ԱԽ մասնակցում է Վ.Վ. կազամակերպած   սեմինարներին,միջոցառումներին:Այսօր մեր ԱԽ-ն ընդգրկաված է Սյունիքի աշակերտական խորհուրդների  ցանցում (axcanc.blogspot.com):ԱԽ-ի հետ իրականացրած ծրագրերի շնորհիվ դպրոցը ձեռք է բերել՝ մեղվի փեթակներ,իրականացրել է ամառային ճամբար,բազում միջոցառումներ  համայնքային մակարդակով (Նոր տարի և Սուրբ Ծնունդ,Տիառընդառաջ և Սուրբ Սարգիս,Զատիկ և այլն),իսկ վերջին ծրագրի շրջանակում դպրոցը ձեռք բերեց ֆոտոապարատ և շուտով կկահավորվի նաև ԱԽ-ի կաբինետը :Վորդ Վիժնը համագործակցում է նաև դպրոցի ԴԽ-ի  և ԾԽ-ի հետ:ԾԽ-ը առաջին տարիների հանդիսանում էր թույլ օղակ մեր դպրոցում,սակայն այսօր մեր դպրոցում ակտիվ գործում ԾԽ-ը,որին մեծ աջակցություն է ցուցաբերում ՎՎ-ը՝ տրամադրելով տեղեկատվություն ԾԽ-ի գործունեության մասին և կազմակերպելով սեմինարներ:ԴԽ-ի հետ իրականացրած ծրագրերի շնորհիվ կահավորվել է դպրոցի ուսուցչանոցը,դասասենյակները և մարզադահլիճը:2013-2014ուս տարում   Վ.Վ. ներկայացրած Դխ-ի ծրագրի շնորհիվ ,դպրոցի հարակից տարածքում սկսվել են մարզահրապարակի կառուցման աշխատանքները:                                                                                                                                                                          Մեծ ուրախություն է դպրոցի համար ունենալ այսպիսի գործընկեր,ով աջակցում  է դպրոցին և դպրոցի գործունեությանը:Շնորհակալություն Վորդ Վիժնին դպրոցի   շարունակական զարգացմանը  նպաստելու համար: