Տիգրան Չուխաջյան - 180

2017թ. մարտի 13-ին Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում` նվիրված <<Մեր մեծերը-2017>> շարքում տեղ գտած կոմպոզիտոր, դիրիժոր,մանկավարժ, հասարակական գործիչ, հայկական օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաջյանի 180-ամյակին: Դպրոցի աշակերտները ներկայացրեցին Տիգրան Չուխաջյանին` որպես մեծ տաղանդի և մասնագիտական բարձր գիտելիքների տեր ստեղծագործող, կատարող, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ,հայրենասեր արվեստագետ, դեմոկրատական իդեալների ջատագով: Կարևորվեց այն փաստը, որ Չուխաջյանի ստեղծագործական գործունեությամբ հայ երաժշտության մեջ մի նոր էջ է բացվել, դրվել ժամանակակից ազգային պրոֆեսիոնալ երաժշտության հիմքը: Նրա առաքելությամբ ժողովրդի բազմադարյան պատմության մեջ գործածության մեջ է մտել <<հայ կոմպոզիտոր>> հասկացությունը։ Չուխաջյանի աշակերտուհիներից մեկը այսպես է նկարագրում Չուխաջյանին.

<<Նա տարբերվում էր իմ իմացած բոլոր մարդկանցից: Նա ներսում երբեք ֆես չէր կրում. նրա ճերմակող մազերը հիշեցնում էին Բեթհովենին: Նա ուներ անկրկնելի բնավորություն, հպարտ կեցվածքով և նրբակիրթ շարժուձևով: Նա ուզում էր, որ իր ուսանողները երաժշտության մեջ ներդնեին սիրտ ու հոգի: Այլասեր և համեստ մարդ, որը միշտ կրում է մուգ մոխրագույն ֆրակ >>… Մեծ տեղ հատկացվեց նաև Չուխաջյանի հեղինակած հայ ազգային դասական 1-ին օպերային՝ <<Արշակ 2-րդ>>-ին , որը նրա ստեղծագործության և հայ երգարվեստի գլուխգործոցներից է : Միջոցառման ավարտին աշակերտները և ներկաները ունկնդրեցին հատվածներ <<Լեմբլեբիջի հոր-հոր աղա>> և <<Արշակ 2-րդ>> օպերաներից: ԴԱԿ Ն. Իսակյանը և 7-րդ դասարանի դասղեկ Ա. Առաքելյանը , համագործակցելով դասվար Ա. Պողոսյանի հետ, թարմացրեցին նաև <<Երաժշտություն սիրողներ չեն ծնվում, այլ՝ դառնում են >> խորագիրը կրող ցուցատախտակը ` նվիրված Տիգրան Չուխաջյանի կյանքին ու ստեղծագործական ուղուն: