2013թ. նոյեմբերի 2-ին Եղեգի միջնակարգ դպրոցում <<Պատանիների ձայնը՝ հանուն իրենց իրավունքների>> ծրագրի շրջանակներում ստեղծվեց նոր իրավապաշտպան ակումբ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և  Խատուտիկ հասարակական կազմակերպության օգնությամբ: Հաստատվեց ակումբի անվանումը՝ <<Արձագանք>.,կարգախոսը՝ <<Արագ փոփոխվող աշխարհում ճիշտ կողմնորոշվելու ունակության ձևավորում>>,լոգոն, նախագահը՝ Անահիտ Մանասյանը և համակարգող ուսուցչուհի`Հռիփսիմե Հայրապետյանը: Ակումբում ընդգրկվեցին դպրոցի 6-12-րդ դասարանների 15 աշակերտ:Սկսվեց ակումբի գործունեության ու միջոցառումների շարանը: 2013թ.դեկտեմբերի 5-ից 8-ը ակումբի 6 անդամ,համակարգող ուսուցչի և Հելսինկյան կոմիտեի կամավորի հետ մասնակցեցին Ծաղկաձորում կազմակեպված ճամբարին: Աշակերտները վերադարձան դպրոց գիտելիքների մեծ պաշարով և հետագա դասընթացների ժամանակ ձեռք բերված գիտելիքները փոխանցեցին <<Արձագանք>>-ի մյուս անդամներին:Այնուհետև ծրագրի շրջանակում աշակերտները բարձրացրեցին համայնքային հիմնախնդիրներ և տվեցին լուծումներ:Ծրագրի ավարտին տեղի ունեցավ հանդիպում Երևան քաղաքում,որտեղ <<Արձագանք>>ակումբի անդամները ներկայացրին իրենց հաջողության պատմությունը:Այսօր էլ շարունակվում է կապը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և Խատուտիկ հասարակական կազմակերպության հետ: