2019թ. Փետրվար ամսում Եղեգի միջնակարգ դպրոցում <<Մասնագիտականկողմնորոշում>> խմբակի շրջանակներում կազմակերպվել է 5 դասընթաց հետևյալ թեմաներով՝

  1. Մասնագիտության ընտրության ուղիները
  2. Ժամանակի կառավարում
  3. Նախընտրելի մասնագիտության տեղն ու դերը մասնագիտությունների աշխարհում
  4. Գործողությունների արդյունավետ կամ նպատակահարմար պլանավորում
  5. Ֆիլմի դիտում:

 

Դասընթացավարը սովորողներին հաղորդեց ժամանակի ընկալման առանձնահատկությունները, թե ինչու է անհրաժեշտ գնահատել , իմաստավորել կյանքի անցած տարիները:

Աշակերտները գիտակցեցին , որ պետք է ճիշտ կողմնորոշվել ժամանակի մեջ , վերլուծել , գնահատել իրենց կյանքը, պլանավորել ապագա գործողությունները, հատկապես մասնագիտության ընտրության տեսանկյունից:

Ֆիլմը դիտելուց հետո աշակերտները գրեցին իրենց ստացած տպավորությունները : Այն սովորողների մեջ ձևավորեց կյանքի անցած տարիներն իմաստավորելու , գնահատելու և հետագա պլանները կառուցելու , ժամանակը պլանավորելու , անելիքներն արդյունավետ նախագծելու կարողություններ:

 

 


2019թ. մարտ ամսում Եղեգի միջնակարգ դպրոցում <<Մասնագիտական կողմնորոշում>> խմբակի շրջանակներում կազմակերպվել է 6 դասընթաց հետևյալ թեմաներով՝

1. Մասնագիտության գիտակցված ընտրության կարևորությունը անձի կյանքում

2, Նպատակի սահմանում և նպատակադրում

3. Անձի ինքնաբացահայտում և ինքնաճանաչում

4. Նախընտրելի մասնագիտության և անձնային առանձնահատկություններին համապատասխան մասնագիտության նկարագրիչ

5.Հաջողակ մարդու հատկանիշներ և վարքագիծ

6. Անձի խառնվածքի տիպերը և մասնագիտության ընտրությունը:

 

Դասընթացավար Ա. Մնացականյանը հարց ու պատասխանի մեթոդով աշակերտների հետ քննարկեց, թե ինչ հանգամանքներ և գործոններ պետք է առավել կարևորել մասնագիտություն ընտրելիս:

Այնուհետև աշակերտները <<Անձի խառնվածքի տիպերը >> կողմնորոշիչ թեստի միջոցով բացահայտեցին իրենց անհատական առանձնահատկությունները, որոնք հիմնային մեծ դեր ունեն մասնագիտության ընտրության գործում:

Արդյունքում աշակերտներն իմացան , որ մասնագիտական կոմնորոշումը պետք է հիմնվի անձի առավել կայուն որակների վրա, որոնք հետագայում շատ քիչ փոփոխություններ կկրեն:

Հիմնականում սխալ մասնագիտության ընտրության պատճառ է դառնում նորաձև մասնագիտության հետևելը՝ առանց հաշվի առնելու սեփական կարողությունները:

 

 

2019թ. ապրիլ ամսում Եղեգի միջնակարգ դպրոցում <<Մասնագիտական կողմնորոշում>> խմբակի շրջանակներում կազմակերպվել է 7դասընթաց հետևյալ թեմաներով՝

  1. Ծնողների և մանկավարժների դերը մասնագիտության ընտրության գործընթացում
  2. Անձի նախասիրությունների և շրջապատի սպասելիքների համադրում
  3. ՀՀ-ի կրթության համակարգը
  4. Մասնագիտական կրթություն և մասնագիտական ուսումնական հաստատության ընտրություն
  5. Աշխատաշուկայում մասնագետների առաջարկի և պահանջարկի համադրում
  6. Աշակերտների կողմից նախընտրած մասնագիտության ներկայացում
  7. Տարբեր մասնագետների աշխատանքային մեկ օրվա նկարագրություն

Վերոնշյալ դասընթացների ժամանակ դասընթացավար Ա. Մնացականյանը նախ սովորողներից պարզեց, թե նրանցից յուրաքանչյուրի մասնագիտության ընտրության գործընթացում ինչ դեր են ունեցել իրենց ծնողները, մանկավարժները , նրանց ազդեցության բացասական և դրական կողմերը , այնուհետև առաջարկվեց տարբեր դիրքորոշումների ՝ ծնող - երեխայի միջև հակասությունների արդյունքում առաջացող կոնֆլիկտների ,լարվածության հաղթահարման հնարներ , ծանոթացրեց ՀՀ մասնագիտական կրթության համակարգին, համապատասխան օրենսդրությանը և տեղեկատվություն տվեց կրթական ծրագրերի և աշխատաշուկայի մասին :

Այնուհետև դասընթացավարը սովորողներին ներկայացրեց աշխատանքային օրվա պարտականությունների և աշխատանքային օրն արդյունավետ պլանավորելու կարողությունների ձևավորման կարևորությունը: Ամփոփիչ դասընթացին աշակերտները ներկայացրեցին իրենց պատկերացրած մեկ աշխատանքային օրը և մեծ ոգևորությամբ հանդես եկան իրենց նախընտրած մասնագիտություններով: