Միջոցառում՝ նվիրված հայ քաղաքական գործիչ, Առաջին Հանրապետության

հիմնադիր Արամ Մանուկյանի 139-ամյակին

 

 

2018թ. մարտի 19-ին Սյունիքի մարզի ‹‹Եղեգի միջնակարգ դպրոց›› ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ միջոցառում՝

նվիրված հայոց պետականության հիմնադիր, Վանի ինքնապաշտպանության կազմակերպիչ, այնուհետև

նահանգապետ, մեր մեծ հայրենակից Արամ Մանուկյանի 139-ամյակին:

Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկավ պատմության ուսուցչուհի Սոֆյա Հարությունյանը,

ով համառոտ ներկայացրեց Արամ Մանուկյանի կյանքի և գործնեության ուշագրավ իրադարձությունները,

ապա ցուցադրվեց ‹‹Արամ Մանուկյան›› վավերագրական տեսաֆիլմը, որից հետո աշակերտները հանդես

եկան Արամ Մանուկյանին նվիրված ուշագրավ փաստերով, բանաստեղծություններով:

Աշակերտների մեջ հայրենասիրական ոգի ներշնչեց Աբրահամ Գասպարյանի խոսքերով խրոխտ երգի

կատարումը, որն էլ միջոցառման ավարտի բովանդակային ազդարարիչն էր:

 

 

Պատասխանատու՝ Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Հովհաննիսյան

Կազմակերպիչ՝ Ս. Հարությունյան