Միջոցառում՝ նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության <<Մեր մեծերը-2018>> ծրագրում ընդգրկված սփյուռքահայ գրականության հայ նշանավոր գրող, հրապարակախոս, հասարակական- քաղաքական գործիչ Զապել Եսայանի 140-ամյակին:

 

Մարտի 5-ին ՀՀ Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության <<Մեր մեծերը-2018 >> ծրագրում տեղ գտած հայ նշանավոր գրող, հրապարակախոս,հասարակական- քաղաքական գործիչ Զապել Եսայանի 140-ամյակին:
Կինն աշխարհ չէ եկել միայն գեղեցիկը արարելու համար: Կնոջ առաքելությունը մայրանալուց զատ, նաև կայանում է հայրենիքի պաշտպանության սուրբ գործում:Եվ ահա ծնվեց նա՝ հերոս մայրն ու կինը, հայրենիքի զինյալ գրիչը, որը պայքարեց և ներկայացրեց իսկական կնոջ իդեալը:

Հայոց լեզվի ուսուցչուհի Ինգա Թևանյանը ողջունեց ներկաներին, ապա ներկայացրեց Զապել Եսայանին որպես գրողի, հրապարակախոսի, արևմտահայ հասարակական- քաղաքական գործչի:Աշակերտները ասմունքեցին,ապա ներկայացրեցին գրողին որպես խիզախ ու հավատա-րիմ կնոջ , որն աշխարհ էր եկել ոչ միայն գեղեցիկը ներկայացնելու, այլև արարելու, գրիչը զենք դարձրած պայքարելու համար:
Այնուհետև դիտեցին Տ. Խզմալյա
նի << Հայոց թագուհիներ>> ֆիլմից հատված` նվիրված Զ. Եսայանի կյանքին ու գործունեությանը:
Բեմադրվեց << Զապել Եսայանի աքսորումը Բաքու>> հատվածը:
Աշակերտները երգեցին << Ադանայի երգը>>:
Ընթերցվեց Զապել Եսայանի նամականիներից <<Նամակ դստերս` Սոֆի Եսայանին>>նամակը և այն ընդունվեց որպես կոչ ու հորդոր՝ուղղված ապագա սերնդակիցներին:

 

Պատասխանատու՝ Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա.Հովհաննիսյան

Կազմակերպիչ՝ Ի.Թևանյան