Եղեգի միջնակարգ դպրոցը  սկսել է գործել  1989-1990 ուստարվանից: 1989թ. - 2023թ. դպրոցում  աշխատել է  6 տնօրեն.  

       1. Անդրանիկ  Բաղրամյանը -  1989 - 1990թթ.

      2.Արկադիա Առաքելյանը -  1990 - 2007թթ.    

    3.Սմբատ Ստեփանյանը - 2007 - 2010թթ.

    4.Մերի Գանդալյանը - 2011թ հունվար- 2017թ. հոկտեմբեր

    5.Աշոտ Հովհաննիսյան - 2017թ.նոյեմբեր- 2021թ հուլիս

    6.Վարդան Ստեփանյան -2021թ. հուլիս

ՀՀ Սյունիքի մարզի Եղեգ համայնքի նորակառույց դպրոցում ուսումնական գործընթացը   սկսվել է  2010-2011 ուստարվանից: 

Եղեգի միջնակարգ դպրոցը մի փոքր ու համերաշխ կոլեկտիվ է, որտեղ գիտելիքի ու փորձի փոխանցումը , սերունդների երկխոսությունը, մարդկային հաղորդակցումն ուղեկցվում են բարի ու ջերմ հարաբերություններով , փոխօգնությամբ: Եվ որքան արդյունավետ ենք աշխատում, որքան շատ ենք փոխանցում միմյանց սեր,հարգանք ու ջերմություն, այնքան ինքնավստահ ենք ու հաջողակ ենք դառնում:

Կայուն գիտելիքների հաղորդման, հայեցի դաստիարակության , պատասխանատու քաղաքացիների ձևավորման համար կրթօջախը մշտապես ձգտում է աշակերտների մեջ ձևավորել սովորելու, միմյանց սովորեցնելու, համագործակցված աշխատելու մշակույթ՝ բացառելու իրենց գործի հանդեպ անփույթ ու անտարբեր վերաբերմունքը: Որպես փորձարարական դպրոց՝ ձգտում ենք մեր գործը՝ <<Ուսուցման կոլեկտիվ եղանակով>> ուսումնական պարապմունքների անցկացումը, ճանաչողական տեսակետից դարձնել տեսանելի: Դպրոցի մանկավարժական անձնակազմը մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ է պատրասատվում բոլոր միջոցառումներին: Այս տարի մեզ համար ավելի մեծ հնարավորություն-ների տարի է: Դպրոցը մասնակցում է <<Հայաստանի պատանեկան նվաճումներ>> հասարակական կազմակերպության կողմից իրականացվող <<Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն>> ծրագրին, դպրոցը դարձել է <<ՄԱԿ-ի բարեկամ դպրոց>> :Մեր ուսուցիչների և աշակերտական խորհրդի <<Արձագանք>> իրավապաշտպան ակումբի անդամների ջանքերի շնորհիվ <<Մեր իրավունքները: Մեր ազատությունները: Ընդմիշտ>> պաստառների մրցույթում Հանրապետությունում զբաղեցրել ենք 1-ին տեղ և Ժնևում Հայաստանը ներկայացրեց դպրոցի աշակերտ Սեյրան Խաչատրյանի աշխատանքը: <<Ապահով համացանց>> դաս-միջոցառման մրցույթում հանրապետությունում կրկին ցուցաբերել ենք լավագույն արդյունք և արժանացել նվերների, պատվոգրի:

2017թ. մայիսին դպրոցի 4 աշակերտները մասնակցեցին  նաև ,,Բնության համաշխարհային հիմնադրամի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի,, կողմից կազմակերպված «Ես ու բնության իմ անկյունը» խորագրով լուսանկարչական մրցույթին՝ կրկնին ցուցաբերելով լավագույն արդյունքներ:Այնուհետև 2017թ. նոյեմբերի 2-ին լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները  մասնակցեցին  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և WWF-Հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված  «Ես ու բնության իմ անկյունը» բնապահպանական էկո ճամբարին:

2016-2017 ուսումնական տարում   ԵՂԵԳԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ  գրանցենց հերթական հաջողություններից ևս մեկը:Դպրոցը  DASARAN կրթական կենտրոնի կողմից արժանացավ  պատվոգրի և խրախուսական մրցանակների՝  ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԴՊՐՈՑ 2016-2017 մրցույթին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

Դպրոցի աշակերտներն ակտիվորեն մասնկացում են համաքաղաքային, հանրապետական, միջազգային մրցույթներին և մարզական մրցաշարերին: 2016-2017 ուստարում դպրոցի կարևորագույն ձեռքբերումներից են արդի սարքավորումներով և անհրաժեշտ միջոցներով ճաշարանի կահավորումը: Արդեն 2-րդ տարին է ճաշարանում տաք սնունդ են ստանում ոչ միայն կրտսեր դպրոցի, այլ՝ դպրոցի մյուս աշակերտները:

 

Կահավորված դասարանների, ձևավորված միջանցքների, ցուցատախտակների, դասարաններում և գրադարանում համակարգիչների տեղադրման շնորհիվ նշանակալիորեն բարելավում ենք ուսուցման գործընթացը՝ ուսումնական պարապմունքները դարձնելով հետաքրքիր, հագեցած և, որ ամենակարևորն է՝ ձգտում ենք ապահովել որակ:

Գրանցված բոլոր հաջողությունները ամուր նախադրյալ են հետագա ծրագրերի իրագործման համար:Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում դպրոցին աջակցող , ներդրումներ կատարող կազմակերպություններին և անհատներին:

2017-2018թ. ուստարում    Եղեգի միջնակարգ դպրոցը  կրկնին մասնակցել է  <<Ապահով համացանց-2018>>  մրցույթին:

Եղեգի միջնակարգ դպրոցն իր 29-րդ տարեշրջանում ՝ 2018-2019 ուսումնական տարում, իր հարկի տակ ընդունել է 28 աշակերտի :

Եղեգի միջնակարգ դպրոցն 2020-2021 ուսումնական տարում, իր հարկի տակ ընդունել է 26 աշակերտ:

2021-2022 ուսումնական տարում 33 աշակերտ:          2022-2023 ուսումնական տարում,  37 աշակերտ:             

                                                               Դպրոցի խորհրդանիշը

                

Տնօրենը՝ Վ. Ստեփանյան

Հասցեն՝ գյուղ Եղեգ փողոց 1,շենք 25/1

Հեռախոսը՝25860044/ 093968673

Բլոգը՝ exegimijndproc.blogspot.com

Կայքը՝ exegdproc.do.am