2022-2023

      Ալեքսան  Սամվելի  Առաքելյան

                         Զինղեկ

    

Ծնվել է 1980թ-ին հունիսի 12-ին Կապան  քաղաքում  զինծառայողի  ընտանիքում:

1986-1997թթ  ընդունվել և ավարտել է Կապանի թիվ 1 միջնակարգ  դպրոցը:

Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է  ՀՀ ԶՈՒ և ծառայության է նշանակվել ռազմատեղագրական զորամասում  որպես տեղագիր  գեոդեզիստ:

Սովորել  է Կապանի արվեստի պետական քոլեջում, որպես գեղանկարիչ:

Ուսումը շարունակել է Գորիսի պետական համալսարանի  պատմության ֆակուլտետում  և ստացել  պատմության  ուսուցչի  որակավորում:

Վերապատրաստվել  է  ՀՀ  Ոստիկանության  Ակադեմիայում:

Ծառայել է ՀՀ ՊՆ Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության բաժնում և զբաղեցրել է հետևյալ պաշտոնները՝

  • Զին  ավտոտեսչության  տեխհսկողության  գծով  տեղակալ  
  • Քրեական  հետախուզության օպերի լիազոր
  • Քրեական  հետախուզության  ավագ  օպերլիազոր
  • Կարգապահական  զորամասում,  որպես  հրամանատարի  տեղակալ:

Հետագա ծառայությունը շարունակելու նպատակով տեղափոխվել  է  ՀՀ  Ոստիկանության  համակարգ  և ծառայության է  անցել ոստիկանության  Քաջարանի  բաժնում, որպես ավագ  օպերլիազոր:Կենսաթոշակի անցնելու պատճառով զորացրվել է պահեստազոր: Աշխատանքի է անցել <<ԱԺԴԱՆԱԿ>> ՍՊԸ-ում,  որպես  անվտանգության  պետի  տեղակալ:

2020թ-ի աշխատել է Առաջաձոր և Շրվենանց բնակավայրերում, որպես վարչական ղեկավար:

Կոչումով  Մայոր  է  և  արժանացել  է  մի  շարք  խրախուսանքների:

2022թ-ի նոյեմբերից  աշխատում  է  Եղեգի միջնակարգ  դպրոցում , որպես զինղեկ:

Տիրապետում  է  Microsoft Office Word, Excel,  AutoCAD, Archicad , Autodesk 3 ds Max համակարգչային ծրագրերին:

Տիրապետում է հայերեն և ռուսերեն լեզուներին:                                         

  Ամուսնացած է ունի 1 դուստր և 2 որդի: