Միջոցառում `նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության <<Մեր մեծերը -2018>> ծրագրում ընդգրկված հայ նշանավոր երգիծաբան ,վիպասան,գրող և խմբագիր Հակոբ Պարոնյանի 175-ամյակին:
2018 թվականի մայիսի 5-ին Սյունիքի մարզի <<Եղեգի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ միջոցառում `նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության <<Մեր մեծերը -2018>> ծրագրում ընդգրկված հայ նշանավոր երգիծաբան,վիպասան, գրող և խմբագիր Հակոբ Պարոնյան 175-ամյակին:
Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկավ քիմիայի ուսուցչուհի Ս.Փարսադանյանը : Այնուհետև աշակերտները ուշագրավ տեղեկություններ հայտնեցին հանրաճանաչ երգիծաբանի կյանքի ու գործունեության մասին : Նրանք ներկայացրեցին նաև << Հակոբ Պարոնյան>> խորագիրը կրող լուսընծայված պատի թերթի համառոտ բովանդակությունը : Ապա աշակերտները բեմադրեցին Հակոբ Պարոնյանի <<Ատամնաբույժն արևելյան>> կատակերգությունից հատված՝ ցուցադրելով իրենց դերասանական տաղանդը:
Պարոնյանի շլացուցիչ կատակերգության բեմադրման շնորհիվ դահլիճում տիրում էր կատակերգական ջերմ մթնոլորտ : Աշակերտներն այնքան թատերգական էին ու արտիստիկ, որ ներկաներին թվում էր, թե գտնվում են թատրունում :
Իսկ Հակոբ Պարոնյանի գրքային ցուցահանդեսի շնորհիվ դահլիճն ամբողջությամբ բեմական շուք էր ստացել ,որը համակել էր ներկաների ուշադրությունը:
Միջոցառման վերջում տնօրեն Ա.Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և աշակերտներին :
Պատասխանատու ` Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա.Հովհաննիսյան :
Կազմակերպիչներ `Ս.Փարսադանյան ,Վ.Սիմոնյան,Լ.Սիմոնյան: