Այցելություն Կապանի երկրագիտական թանգարան

Մայիսյան հերոսամարտերի, առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 20-ին Եղեգի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները պատմության ուսուցչուհի Ս.Հարությունյանի նախաձեռնությամբ կազմակերպեցին այցելություն Կապանի երկրագիտական թանգարան:

Թանգարանի աշխատակից Դավիթ Հակոբյանը հանգամանորեն ներկայացրեց մայիսյան հերոսամարտերի նշանակությունը, նրանում Գ.Նժդեհի կատարած դերի, ինչպես նաև 1-ին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հանրապետության կայացման գործում ունեցած բարձր դերակատարման մասին: Նա սիրով պատասխանեց աշակերտների հարցերին:

Աշակերտներն ու ուսուցիչները սիրով ծանոթացան թանգարանի բաժիններում ներկայացված պատմական փաստաթղթերին ու ցուցանմուշներին՝ ստանալով մեծ տպավորություն:

Միջոցառման պատասխանատու՝ հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Ի.Թևանյան

Կազմակերպիչ՝ պատմության ուսուցչուհի՝ Ս.Հարությունյան