Միջոցառում՝ նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության <<Մեր մեծերը-2018>> ծրագրում ընդգրկված հայ նշանավոր դերասան, գրող Վահրամ Փափազյանի 130-ամյակին:

 

2018 թվականի մարտի 22-ին Սյունիքի մարզի <<Եղեգի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության <<Մեր մեծերը-2018 >> ծրագրում ընդգրկված հայ նշանավոր դերասան,գրող Վահրամ Փափազյանի 130-ամյակին: Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկան ուսուցչուհիներ Վ.Մինասյանը, Մ.Ադամյանը, Հ.Գրիգորյանն ու Ս.Սարգսյանը,ինչպես նաև ներկայացվեց Վահրամ Փափազյան խորագիրը կրող լույս ընծայված պատի թերթը:Այնուհետև աշակերտները ներկայացրեցին ականավոր գործչի կյանքի ու գործունեության մասին՝ ճամփորդելով վարպետի դերասանական ուղով: Հաշվի առնելով,որ Վահրամ Փափազյանն իր դերասանական վարպետությամբ փայլել է Օթելլոյի կերպարում՝ Եղեգի միջնակարգ դպրոցի սաների կողմից բեմադրվեց <<Օթելլոն>> : Դահլիճում տիրող բեմական ոգին բոլորին հաղորդեց դրական լիցքեր:

Միջոցառման վերջում տնօրեն Ա.Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և աշակերտներին նման հագեցած և յուրօրինակ միջոցառում կազմակերպելու համար:

 

Պատասխանատու՝ Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա.Հովհաննիսյան

 

Կազմակերպիչներ՝ Մ.Ադամյան, Հ.Գրիգորյան, Ս.Սարգսյան, Վ.Մինասյան