Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն
1-ին դասընթացը
2017 թվականի ապրիլի 6-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշում դասընթացի առաջին պարապմունքը 15 աշակերտներով, թեման՝ <<Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն >>: Դասընթացավարներ Մ.Գանդալյանը և Ն.Իսակյանն աշակերտների հետ կատարեցին փորձի փոխանակում՝ սկսելով հետաքրքիր նյութերով: Այնուհետև հարցադրումներով քննարկում կազմակերպեցին՝ <<Ինչո՞ւ է կարևոր մասնագիտություն ընտրելը>>,<<Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն >>, <<Ո՞րն է մասնագիտության ընտրության կարևորությունը մարդու կյանքում>>: Մասնակիցների կողմից հնչած պատասխանների հիման վրա քննարկումն ընդհանրացվեց՝ կարևորելով մասնագիտության ընտրությունը մարդու կյանքում, անձի սոցիալականացման գործընթացում վերջինիս դերն ու նշանակությունը: Իսկ <<մարդուկների>> վրա գրված մասնագիտություններն աշակերտներն ընտրեցին հայեցողաբար և փակցրեցին <<Ի՞նչ մասնագետ եմ ուզում դառնալ>> պաստառի վրա՝ ներկայացնելով իրենց անհատական նախասիրությունները:
2-րդ դասընթացը
2017 թվականի ապրիլի 26 -ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման դասընթացի հերթական պարապմունքը 15 աշակերտներով : Թեման ՝ << Մասնագիտության ընտրության գործոններն>> ու <<Մասնագիտական տերմինների մեկնաբանումն >> էր : Դասընթացավարներ Մ. Գանդալյանը և Ն. Իսակյանը դասընթացը սկսեցին նախորդ դասի արդյունքների քննարկումով : Այնուհետև աշակերտներին տրվեցին հարցեր , թե ինչպես կբացատրեն <<մասնագիտություն>>, <<մասնագիտացում >>, <<զբաղմունք >> հասկացությունները: Դասընթացավարներն օրինակների միջոցով վեր հանեցին վերոհիշյալ հասկացությունների սահմանումները և ներկայացրեցին մասնագիտության կարևոր բաղադրիչները: Վերջում ըստ իրենց ընտրած մասնագիտությունների՝ աշակերտները յուրովի լրացրեցին 3 շրջանից բաղկացած պատկերը , որը ներառում էր մասնագիտության ընտրության 3 բաղադրիչները՝ ցանկանում եմ , կարող եմ , պետք է:
3-րդ դասընթացը
Նպատակի սահմանում
2017 թվականի մայիսի 4 -ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման դասընթացի հերթական պարապմունքը 15 աշակերտներով:
Թեման՝ <<Նպատակի սահմանումն >> էր:
Դասընթացավարներ Մ. Գանդալյանը և Ն. Իսակյանը անդրադարձ կատարեցին նախորդ թեմաներին:Այնուհետև աշակերտներին ներկայացրեցին նպատակի սահմանումը , խնդիրները, որից հետո <<Մտագրոհ >> մեթոդի միջոցով աշակերտների կողմից հնչած յուրաքանչյուր միտք գրվեց գրատախտակին պատկերված <<աստղի թևերին >>: Հաջորդիվ բոլոր աշակերտները ստացան թղթից պատրաստված ձեռք , որի կենտրոնում գրեցին իրենց նպատակը և դրան հասնելու 5 գործողություն/ քայլ/: Վերջում դասընթացավարները թեման ընդհանրացրեցին ՝ աշակերտների միջոցով կատարելով << Հաջողակ մարդու որակները >> խաղ- վարժությունը,
4-րդ դասընթացը
Մասնագիտությունների աշխարհ
2017 թվականի մայիսի 18 -ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման դասընթացի հերթական պարապմունքը՝ 14 աշակերտներով : Թեման՝ <<Մասնագիտությունների աշխարհն >> էր:
Սկզբում աշակերտները բաժանվեցին 3 խմբի , որից հետո յուրաքանչյուր խումբ ներկայացրեց անցած պարապմունքներից մի թեմա ՝ այդպիսով ամփոփելով ու ամրապնդելով նախորդ նյութերը: Այնուհետև դասընթացավարները կիրառեցին <<Կլիմովի թեստը>> և բացահայտեցին յուրաքանչյուր աշակերտի <<մարդ տեսակը>>:Վերջում խմբերն ընտրեցին 2 ֆիլմ ՝ <<Խոհարար >> և <<Ավտոմեխանիկ>> վերնագրերով , որոնք էլ դիտելով ՝ գործնականում ծանոթացան մասնագիտության տեսակներին , մասնագետ լինելու համար անհրաժեշտ հմտություններին ու ոլորտում կարիերայի ուղու պլանավորման առանձնահատկություններին:
5-րդ դասընթացը
<<Ինչպիսին եմ ես.իմ դիմանկարը խմբի աչքերով>>
2017 թվականի սեպտեմբերի 8-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ 2017-2018 ուստարվա մասնագիտական կողմնորոշման դասընթացի առաջին պարապմունքը` 15 աշակերտներով: Թեման էր ՝ <<Ինչպիսին եմ ես. իմ դիմանկարը խմբի աչքերով>>:
Դասընթացավարներ Մ. Գանդալյանը և Ն. Իսակյանն անդրադարձ կատարեցին ապրիլ -մայիս ամիսների ուսումնասիրած թեմաներին ՝ այդպիսով ամփոփելով ու ամրապնդելով նախորդ նյութերը: Այնուհետև կիրառեցին << Ով ով է>> խաղ –մեթոդիկան՝ փորձելով վերլուծել յուրաքանչյուր աշակերտի անհատական , հոգեբանական առանձնահատկությունները , ինքնադիտարկման ու ինքնագնահատման կարողությունները:
6-րդ դասընթացը
Նախընտրելի մասնագիտության նկարագրիչ
2017 թվականի սեպտեմբերի 29-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման դասընթացի հերթական պարապմունքը ՝ 15 աշակերտներով : Թեման << Նախընտրելի մասնագիտության նկարագրիչն>> էր:
Սկզբում աշակերտները վերհիշեցին անցած թեմաները , որից հետո դասընթացավարները բացատրեցին , թե ինչ է մասնագիտության բնութագրիչը , ծանոթացրեցին նախընտրելի մասնագիտությունների 8 հիմնական բնութագրիչ- կետերին : Այնուհետև յուրաքանչյուր աշակերտի հանձնարարվեց գրել իր նախընտրած մասնագիտության անվանումը ՝ըստ այդ 8 կետերի :
7-րդ դասընթացը
<< ՀՀ կրթության համակարգն էր>>
2017 թվականի հոկտեմբերի 13-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման հերթական դասընթացը : Թեման ՝ << ՀՀ կրթության համակարգն էր>>: Դասընթացավարները սկզբում ամփոփեցին անցած թեմաները , որից հետո Մ. Գանդալյանը ներկայացրեց << Կրթության մասին >> և<< Հանրակրթության մասին >> օրենքները՝ անդրադառնալով ՀՀ –ում իրականացվող կրթական ծրագրերին: Վերջում աշակերտները քննարկեցին ներքոհիշյալ հարցերը՝ ամրապնդելով ստացած գիտելիքները .
- Ի°նչ է կարևոր իմանալ նախքան ուսումնական հաստատություն ընտրելը:
- Որտե°ղ շարունակել ուսումը:
8-րդ դասընթացը
<<Անձի ինքնաբացահայտում, ինքնաճանաչումն>>
2017 թվականի հոկտեմբերի 27-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման հերթական պարապմունքը: Թեման ՝ <<Անձի ինքնաբացահայտում, ինքնաճանաչումն>> էր:
Դասընթացավարները նախ անդրադարձ կատարեցին անցած թեմաների շուրջ , այնուհետև ներկայացրեցին SWOT վերլուծության մեթոդը , կյանքի տարբեր ոլորտներում սեփական անձի ինքնաբացահայտման ձևերը , հնարավորությունների ու ռիսկերի գնահատումը:
Որպես ամփոփում ՝ յուրաքանչյուր աշակերտ լրացրեց անձի ինքնագնահատման հարցաշարը և իրականացվեց SWOT վերլուծություն :
9-րդ դասաընթացը
Թեման ՝ << Ես և ժամանակն էր>>
2017 թվականի նոյեմբերի 17-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման հերթական դասընթացը : Թեման ՝ << Ես և ժամանակն էր>>:
Դասընթացավար Ն. Իսակյանը նախ անդրադարձ կատարեց նախորդ պարապմունքներում յուրացրած թեմաներին , այնուհետև զեկույցի տեսքով ներկայացրեց ժամանակի կարևո-րությունը, ճիշտ օգտագործման չափանիշներն ու կիրառման առանձնահատկությունները՝ նպատակ ունենալով աշակերտների մոտ զարգացնել ժամանակի մեջ ճիշտ կողմնորոշ-վելու , սեփական գործողությունները հաջողությամբ պլանավորելու կարողություննները:
Իրականացվեց <<Ներկա , անցյալ, ապագա >> խաղը :
Վերջում ՝ որպես ամփոփում աշակերտները պատրաստեցին պաստառ՝ << Ես և ժամանակը >> խորագրով:
10-րդ դասաընթացը
Թեման՝ <<Մասնագետների առաջարկ և պահանջարկ >>
2017 թվականի նոյեմբերի 24-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման հերթական դասընթացը ՝ <<Մասնագետների առաջարկ և պահանջարկ >> թեմայով:Դասընթացավար Ն. Իսակյանը դասընթացը սկսեց հարցադրումներով ՝ ի°նչ է աշխատաշուկան , ո°վ է գործատուն , որտե°ղ են հանդիպում աշխատողն ու գործատուն:Այնուհետև քննարկումներով ներկայացրեց յուրաքանչյուր հարցի պատասխանը ՝ նպատակ ունենալով սովորողներին հաղորդել մասնագետների առաջարկի և պահանջարկի հարաբերակցության մասին գիտելիքներ:
Կազմակերպվեց <<Անմարդաբնակ կղզի >> խաղը, որի միջոցով մոդելավորվեց մասնագետների առաջարկի և պահանջարկի փոխպայմանավորվածությունն արտահայտող իրավիճակներ:Խաղը հնարավորություն տվեց նաև աշակերտներին լինել ստեղծագործ ՝ համոզելով մյուսներին , որ կղզում իրենց << անօգտակար>> թվացող մասնագիտությունն իրականում կարող է լինել ամենաօգտակարը:
Վերջում դասընթացավարն աշակերտների հետ ամփոփեց դասընթացը՝ ևս մեկ անգամ քննարկելով մասնագիտության ընտրության կարևոր բանաձևը ՝
<<Ուզում եմ ,
Կարող եմ,
Պետք է >>:
11-րդ դասաընթացը
Թեման՝ <<Որոշումների կայացում >>
2017 թվականի դեկտեմբերի 21-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման հերթական դասընթացը:Թեման՝ՙ <<Որոշումների կայացումն>> էր:
Դասընթացավարը նախ սովորողներին բացատրեց և հիմնավորեց կյանքում որոշումներ կայացնելու և դրա համար պատասխանատվություն կրելու անհրաժեշտությունն ու կարևորությունը,այնուհետև աշակերտների հետ հարցերի միջոցով վեր հանվեց թե ինչու° են կյանքում անհրաժեշտ սեփական որոշումների,քայլերի,կարծիքների և վարքագծի ընտրության համար պատասխանատվություն ստանձնելը:
Որպես ամփոփում՝ կազմակերպվեց <<Որոշումների ամփոփում>> խաղը և պատրաստվեց համապատասխան պաստառ:
12-րդ դասընթացը
Թեման՝ <<Կարիերայի պլանավորումը ողջ կյանքի գործընթաց >>
2018 թվականի հունվարի 19-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշում դասընթացի պարապմունքը՝ 15 աշակերտներով:
Դասընթացավարը սովորողներին ներկայացրեց ողջ կյանքի ընթացքում կարիերայի պլանավորման անհրաժեշտությունն ու ճիշտ ուղիներ ընտրելը:Այնուհետև աշակերտների հետ դիտարկելով կարիերայի պլանավորումը որպես կյանքի գործընթաց,4 քայլերի հարցադրումները համադրելով և կիրառելով մտքի քարտեզավորում մեթոդը ՝ պաստառի վրա ամբողջացրին կարիերայի կառավարման գործընթացը:
13-րդ դասընթացը
Թեման՝ <<Անհատական խորհրդատվությունն >>
2018 թվականի փետրվարի 9-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման հերթական դասընթացը: Թեման՝ <<Անհատական խորհրդատվությունն>> էր :
Քննարկումներով վեր հանվեց կատարված աշխատանքները: