Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 1 » Շնորհավոր Գիտելիքի օր
15:41
Շնորհավոր Գիտելիքի օր
 
                                      
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սեպտեմբերի 1-ը  Հայաստանում նշվում է  Գիտելիքի,գրի և դպրության օր: Այն սահմանված է ՀՀ տոների և  հիշատակի օրերի մասին օրենքի 12-րդ հոդվածով:Կրթությունը և գիտելիքը,որպես արժեք,հնուց ի վեր  ունեցել  են իրենց կայուն տեղն ու նշանակությունը:Գրքի ու գիտելիքիհանդեպ խոր հարգանքն ու  կրթություն   ստանալու ձգտումը  հայկական մենթալիտետին  բնորոշ կողմերից են համարվել:Մեզ մոտ սեպտեմբերի 1-ը, որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և Գիտելիքի օր միշտ տոնական է լինում:Սակայն ողջ աշխարհում   սեպտեմբերի 1-ը  տոնական է   համարվում    1ի դասարանցիների համար,ովքեր առաջին անգամ են ոտք  դնու դպրոցի կամարներից ներս:Սեպտեմբերի 1-ին տարբեր ժամանակներում նշել են տարբեր տոներ:
Հին ժամանակներում այս օրը նշվել է որպես բերքի տոն, իսկ 325 թվականին Կոնստանտին մեծը ազատություն  տվեց ժողովրդին հենց սեպտեմբերի 1-ին: Սակայն ներկայումս սեպտեմբերի 1-ը նշվում է որպես գիտելիքի օր:Սեպտեմբերի 1-ը տոն է առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար, քանի որ նրանք  բոլորն էլ սկսում են կյանքի մի նոր փուլ:                                                                                                    
 
 
Այսօր սեպտեմբերի մեկն է՝Գիտելիքի օրը:Եղեգի միջնակարգ դպրոցում  հնչեց 2014-2015 ուստարվա առաջին զանգը:Դպրոցում առաջին անգամ ոտք դնող աշակերտների համար հիշարժան օր էր:Նոր ուսումնական  տարվա և Գիտելիքի օրվա առթիվ կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում:  Աշակերտներին շնորհավորեց  դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանը, համայնքապետ Վյաչեսլավ Մարկոսյանը,ԱԽ-ի նախագահ  Անահիտ  Մանասյանը և 12-րդ դասարանցիները,ովքեր պատրաստել էինփոքրիկ նվերներ առաջին դասարանցիների համար: Միջոցառումն ավարտվեց առաջին դասարանի և տասներկուերորդ դասարանի աշակերտների կողմից փուչիկների բացթողմամբ դեպի երկինք:
Շնորհավորում ենք բոլորին  այս գեղեցիկ տոնի կապակցությամբ:
Կից նյութեր: Նկար 1 · Նկար 2
Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 787 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar