Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 16 » Սեպտեմբերի 19-ը քաղաքացիական հասարակության օրն է
13:45
Սեպտեմբերի 19-ը քաղաքացիական հասարակության օրն է

 Սեպտեմբերի 19-ին Հայաստանում  նշվում է  Քաղաքացիական հասարակության օրը /ՔՀՕ/: Օրվա նպատակն է համախմբել հանրության տարբեր խմբերի ներկայացուցիչներին  քաղաքացիական հասարակության գաղափարի շուրջ և խրախուսել հանրության մասնակցությունը քաղաքացիական հասարկության զարգացմանն ուղղված  նախաձեռնություններում:

 

Համայնքային զարգացման աջակցության ցանցը/ՀԶԱՑ և Սյունիքի Աշակերտական խորհուրդների ցանցը համատեղ ուժերով կիրականացնեն օրվան նվիրված  միջոցառումներ Գորիսի,  Սիսիանի  և  Կապանի տարածաշրջաններում:

 

Միջոցառումների  շարքը  ներառում է՝

 

  •  Հայտարարությունների պատրաստում և տարածում տարբեր վայրերում/մեծ  պլակատների տպագրում և տեղադրում համայնքի կենտրոնական մասերում                                     
  •  Քաղաքացիական հասարակության մասին բաց դասի անցկացում դպրոցներում
  • Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ընդունելության կազմակերպում
  • Քաղաքացիական հասարակության նպատակների պատի պատրաստում
  • Օրվա խորհորդը ազդարարող  թռուցիկների պատրաստում և տարածում անցորդների շրջանում
  •   Համերգային ծրագիր

 

            Տարբեր համայնքներ վերոնշյալ շարքից կիրականացնեն տարբեր միջոցառումներ՝  պահպանելով  հիմնական գաղափարախոսությունը:

 

Գյուղական համայնքներում  միջոցառումները կիրականացվեն Սյունիքի ԱԽ ցանցի  անմիջական մասնակցությամբ և ՀԶԱՑ-ի կազմակերպությունների աջակցությամբ:

Կատեգորիա: Հայտարարություններ | Դիտումներ: 527 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar