Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 1 » ,,Քաղաքացի,, նախագծի մասնակից աշակերտները դպրոց էին հրավիրել հիմնախնդրին իրազեկ անձանց՝ Եղեգի համայքապետ Վ.Մարկոսյանին,ավագանու անդամ Հ.Կարա
20:02
,,Քաղաքացի,, նախագծի մասնակից աշակերտները դպրոց էին հրավիրել հիմնախնդրին իրազեկ անձանց՝ Եղեգի համայքապետ Վ.Մարկոսյանին,ավագանու անդամ Հ.Կարա

2016թսեպտեմբերի 14-ին Եղեգի միջնակարգ դպրոցի <<Քաղաքացի>>նախագծի մասնակից աշակերտները դպրոց էին հրավիրել հիմնախնդրին իրազեկ անձանց՝ Եղեգի համայնքապետ Վ.Մարկոսյանին, ավագանու անդամ Հ.Կարապետյանին,դպրոցի խորհրդի նախագահ Ա.Սիմոնյանինդպրոցական խորհրդի անդամ և ծնողական խորհրդի նախագահ Ա.Անդրեասյանին:
Ծրագրի ուսուցիչ Մերի Գանդալյանը կատարեց անդրադարձ մինչ այժմ կատարված աշխատանքների շուրջ:
Աշակերտները կարճ ներկայացումներով բացատրեցին իրենց կողմից կատարված աշխատանքները՝ համայնքում առկա հիմնախնդիրները,ընտրված հիմնախնդիրը, ուսումնասիրման ընթացքում առաջացած դժվարությունները: Ինչպես աշակերտները, այնպես էլ հրավիրվածները հնարավորություն ունեցան արտահայտելու իրենց գաղափարներն ու տեսակետները՝ հստակեցնելով հետագա գործողություն-ները: Հիշեցնենք, որ մեր հիմնախնդիրն է՝դպրոցում սեզոնային սուր շնչառական վարակների կանխարգելման կազմակերպումը, ձմռան և գարնան ամիսներին դպրոցում անխափան ուսուցման գործընթացի կազմակերպման ապահովումը:

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 386 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar