Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 22 » ,,Պարզապես հայուհի մ′ եմ,, ...
20:12
,,Պարզապես հայուհի մ′ եմ,, ...

2016թ.նոյեմբերի 22-ին Եղեգի միջնակարգ դպրոցում <<Մեր մեծերը-2016>> խորագիրը կրող ծրագրում տեղ գտած հայ առաջին վիպասանուհի, արևմտահայ գրող, հրապարակախոս և հասարակական-մանկավարժական գործիչ Սրբուհի Տյուսաբին (Սրբուհի Վահանյան) նվիրված միջոցառում էր:                                                                                                                                      Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Մ. Կոստանյանն ու Մ. Ադամյանը ներկայացրեցին Ս. Տյուսաբին՝ որպես <<հայ գրականության նահապետուհի>>, <<հայ ֆեմինիզմի ավանգարդ>>՝ կարևորելով նրա անուրանալի ներդրումը մեր հասարակական կյանքում:Այնուհետև աշակերտներն անդրադարձան Տյուսաբի կյանքի և ստեղծագործության ուշագրավ դրվագներին՝ զուգահեռ դիտելով սալիկահանդես, իսկ մյուսները հանդես եկան նրա երեք՝ <<Մայտա>>, <<Սիրանույշ>>, <<Արաքսիա կամ վարժուհին>> վեպերի գաղափարական վերլուծություններով:                                                                                                        Միջոցառման ավարտին Մ. Կոստանյանը բարձրաձայնեց հայ իրականության մեջ կանանց իրավունքների առաջին գաղափարախոսներից Ս. Տյուսաբի արծարծած մտքերը՝ նշելով,որ չնայած ժամանակակիցները , ի նշան երախտագիտության, նրան պսակում էին <<ազգասեր>> մակդիրով, բայց ինքն ավելի համեստ տեղ էր տալիս իրեն. << Պարզապես հայուհի մ′ եմ, որ հօգուտ ազգին կաշխատիմ դույզն-ինչ, ինչպես կաշխատին մյուս հայուհիները…>>:

 

 

 

 

 

 
Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 469 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar