Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 15 » ,,Մեր մեծերը,, ցուցատախտակի թարմացում
19:34
,,Մեր մեծերը,, ցուցատախտակի թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝ ցուցատախտակի թարմացում: 2.Անվանումը՝ << Մեր մեծերը>>:

3.Կատարման ժակետը` 15.05.2017թ.:

4.Պատասխանատուն՝ տնօրեն `Մ. Գանդալյան:

5. Կազմակերպիչ /ներ/ը՝ գրադարանավար Ն. Իսակյան:

6.Համագործակցողները՝ ֆիզիկայի ուսուցչուհի Մ.Ավագյան:

7.Նպատակ /ներ/ ը.

. Իմանան մայիս ամսվա ծնված մեր մեծերին: .Կարևորելով ընտանիքի և շրջապատի ազդեցությունը մարդու, անհատի բնավորության կազմավորման ու դաստիարակության գործում ՝ ծանոթացնել նաև նրանց ընտանիքների անդամներին լուսանկարներով , առկա նկարներով: .Մանրամասն տեղեկություններ, հետաքրքիր պատմություններ իմանան Նիկոլայ Կոպեռնիկոսի կյանքի ու գործունեության, ինչպես նաև նրա ընտանիքի մասին:

8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

Գրադարանավար Ն. Իսակյանը սկզբում նշեց, որ մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ , թարգմանիչ , իրավաբան , տնտեսագետ Նիկոլայ Կոպեռնիկոսին ներկայացնելու համար համագործակցել են ֆիզիկայի ուսուցչուհի Մ.Ավագյանի հետ: Այնուհետև Սվետլանա Գրիգորյանն անդրադարձավ Կոպեռնիկոսի կյանքին ու գործունեությանը,Միլենա Պողոսյանը տեղեկացրեց հետաքրքիր պատմություններ նրա կյանքից, Սեյրան Խաչատրյանը բացահայտեց նրա կայացումը, իսկ Սիրանուշ Սահակյանն էլ ընթերցեց ,թե ինչպես է Կոպեռնիկոսի գերեզմանի վայրը երկար ժամանակ անհայտ մնացել,սակայն 2005 թվականին Ֆրոմբորկի մայր տաճարում իրականացված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է մարդու գանգ և ոտքերի ոսկորներ։ Աճյունի այդ մնացորդների և Կոպեռնիկոսի գրքերից մեկում հայտնաբերված երկու մազերի համեմատական ԴՆԹ-անալիզն ապացուցեց, որ հայտնաբերվել են հենց Կոպեռնիկոսի աճյունի մնացորդները: Վերջում նկարների միջոցով ցուցադրվեց այն տունը , որտեղ ծնվել է Կոպեռնիկոսը, նրա աշտարակը՝ Ֆրոմբորկում , կիսանդրին` Կրակովում:

8.Կահավորվածությունը՝ գերազանց:

9.Մասնակցում էին` 7–12–րդ դասարանների աշակերտները:

10. Ներկաները. Տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներ, աշակերտներ։

 

 

 

 

 

 

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 460 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar