Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբէր » 20 » ,,Մեր մեծերը,, ցուցատախտակի թարմացում
18:19
,,Մեր մեծերը,, ցուցատախտակի թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝ ցուցատախտակի թարմացում:

2.Անվանումը՝    << Մեր  մեծերը>>:

3.Կատարման ժակետը`   19.12.2016թ.:

4.Պատասխանատուն՝    տնօրեն `Մ. Գանդալյան:

5. Կազմակերպիչ /ներ/ը՝  գրադարանավար  Ն. Իսակյան:

6.Համագործակցողները՝   ֆիզիկայի ուսուցչուհի Մ.Ավագյան:

6.Նպատակ /ներ/ ը. 

. Իմանան դեկտեմբեր  ամսվա  ծնված մեր  մեծերին:

.Կարևորելով  ընտանիքի  և շրջապատի ազդեցությունը  մարդու, անհատի բնավորության կազմավորման ու դաստիարակության գործում ՝ ծանոթացնել  նաև  նրանց  ընտանիքների   անդամներին լուսանկարներով , առկա նկարներով:

.Մանրամասն տեղեկություններ, հետաքրքիր պատմություններ  իմանան Իսահակ Նյուտոնի կյանքի ու գործունեության, ինչպես նաև նրա ընտանիքի մասին:

7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

Գրադարանավար  Ն. Իսակյանը  նշեց, որ  համագործակցել է ֆիզիկայի ուսուցչուհի Մ. Ավագյանի հետ՝ աշակերտների  միջոցով  ներկայացնելու  մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ  Իսահակ Նյուտոնին:  Սվետլանա Գրիգորյանը ներկայացրեց  Նյուտոնի  կյանքն ու գործունեությունը, Սեյրան Խաչատրյանը՝ հետաքրքիր  պատմություններ Նյուտոնի կյանքից, Սիրանուշ Սահակյանն էլ ընթերցեց  Նյուտոնի  շիրմաքարին գրվածը: Այնուհետև  նկարների միջոցով  ցուցադրվեց  Վուլսթորփիի  այն տունը , որտեղ  ծնվել է Նյուտոնը, նրա արձանը  Թրինթի  քոլեջում  և Էդուարդո   Պաոլոցցիի  հեղինակած  Նյուտոնի  արձանը՝  Բրիտանական  գրադարանի  մուտքի  մոտ:

8.Կահավորվածությունը՝ գերազանց:

9.Մասնակցում էին    7–12–րդ  դասարանների աշակերտները:

10. Ներկաները.   Տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներ, աշակերտներ։

   

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 372 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar