Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 5 » <<Բնությանը տեր ենք անմնացորդ>> ցուցատախտակի թարմացում:
21:45
<<Բնությանը տեր ենք անմնացորդ>> ցուցատախտակի թարմացում:

1.Օրվա իրադարձությունը՝ Ցուցատախտակի թարմացում:

2.Անվանումը՝ <<Բնությանը տեր ենք անմնացորդ>>:

3.Կատարման ժամկետը՝ 05.04.2017թ.:

4.Պատասխանատուն՝ Առարկայական մեթոդմիավորման նախագահ Ա. Պողոսյան:

5. Կազմակերպիչ /ներ/ը՝ Ս.Սարգսյան:

6պատակ /ներ/ ը.

  • Ճանաչեն, սիրեն և պաշտպանեն թռչուններին:

7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

2017 թվականի ապրիլի 5-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Բնությանը տեր ենք անմնացորդ>> ցուցատախտակի թարմացում՝ <<Ճանաչենք, սիրենք և պաշտպանենք թռչուններին>> խորագրով՝ նվիրված թռչունների պաշտպանության միջազգային օրվան: Այն կազմակերպվել էր դպրոցի բակում՝ գարնանային ուրախ մթնոլորտում, երաժշտության հնչյունների ներքո: Սկզբում կենսաբանության ուսուցչուհի Ս.Սարգսյանը ներկայացրեց թռչունների կատարած դերն ու նշանակությունը՝ կարևորելով նաև նրանց պաշտպանությունը: Այնուհետև մասնակից աշակերտները հերթով ցուցադրեցին գունազարդ նկարներ՝ հետաքրքիր տեղեկություններ հաղորդելով նրանց մասին: Վերջում ուսուցչուհին կոչ արեց նպաստել թռչունների բազմացմանը, պաշտպանել նրանց: Աշակերտները դպրոցի բակում գտնվող սերկևիլի ծառին ամրացրին թռչնաբույն՝ հույս ունենալով, որ այն կծառայի՝ որպես թռչնի տնակ:

8.Կահավորվածությունը՝ լավ:

9.Մասնակցում էին 7- րդ , 8- րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները:

10.Ակտիվ էին. Միլենա Պողոսյանը, Սիրանուշ Սահակյանը, Արմեն Առաքելյանը, Էդիկ Առաքելյանը, Տիգրան Գաբրիելյանը, Սվետլաննա Գրիգորյանը, Մարիա Մարկոսյանը, Մարգարիտա Գևորգյանը, Գառնիկ Սահակյանը, Սամվել Մելքոնյանը:

11. Ներկաները. Տնօրեն Մ. Գանդալյան, ԴԱԿ՝ Ն. Իսակյան, ուսուցիչներ, աշակերտներ:

        

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 517 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar