Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 22 » Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Գրիգոր Խանջյանի հիշատակին
15:01
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Գրիգոր Խանջյանի հիշատակին

 

      

      

   

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Գրիգոր Խանջյանի հիշատակին

2016թ. ապրիլի 19–ին  Սյունիքի մարզի <<Եղեգի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հուշ - ցերեկույթ՝ նվիրված տաղանդավոր գեղանկարիչ , Սուրբ   Էջմիածնի Մայր Աթոռի  ճարտարապետական   հանձնախմբի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գրիգոր Խանջյանի հիշատակին:Ցերեկույթի սկզբում աշակերտները ներկայացրին տեղեկություններ Գրիգոր Խանջյանի կյանքից և գործունեությունից,այնուհետև դիտեցին Գ. Խանջյանի ինքնակենսագրական ֆիլմը։ Ցերեկույթը շարունակվեց Գրիգոր Խանջյանի նկարների, «Վարդանանք», <<Հայոց այբուբեն>>, <<Վերածնված Հայաստան>> և <<Իջման տեսիլք>> մեծածավալ գոբելենների ցուցադրումով և դրանց մեկնաբանությամբ ։ Զուգահեռ աշակերտներն  արտասանեցին հատվածներ Գրիգոր Խանջյանի նկարազարդած՝  Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» և Գևորգ Էմինի « Սասունցիների պարը» գրքերից։ Ցերեկույթի մասնակիցները  ծանոթացան հայրենասեր, տաղանդաշատ գեղանկարչի  և մեծանուն անհատի հետ, ում թողած ժառանգությունն անուրանալի է հայ մշակույթի զարգացման պատմության մեջ։Դպրոցի դահլիճը նմանվել էր յուրօրինակ պատկերասրահի, ինչն էլ ավելի բարձրացրեց  ներկաների իմացական մակարդակը և գեղագիտական ճաշակը։

Միջոցառման պատասխանատուն` Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Մ. Գանդալյան:

Կազմակերպիչներ ` պատմության ուսուցչուհի  Ա. Առաքելյան, զինղեկ Ժ. Մինասյան։

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 491 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar