Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 23 » ,, Հոգևոր ազգային արժեքներ,, խմբակի հաշվետու միջոցառում:
20:29
,, Հոգևոր ազգային արժեքներ,, խմբակի հաշվետու միջոցառում:

 

 

1.Օրվա իրադարձությունը՝ <<Հոգևոր ազգային արժեքներ>> խմբակի հաշվետու միջոցառում:  2.Անվանումը՝ <<Հոգևոր ազգային արժեքներ>> խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվություն: 

3.Կատարման ժամկետը՝ 23.05.2017թ.:

4.Պատասխանատուն՝ տնօրեն՝ Մ. Գանդալյան:

5. Կազմակերպիչ /ներ/ը՝ <<Հոգևոր ազգային արժեքներ>> խմբակի ղեկավար՝ Մ. Ադամյան:

6.Նպատակ /ներ/ ը.

v Ամփոփել 2-րդ կիսամյակի խմբակի կատարած աշխատանքները:

v Ներկայացնել տաղավար տոներից Վարդավառը:

7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

2017 թվականի մայիսի 23-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Հոգևոր ազգային արժեքներ>> խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվությունը՝սալիկահանդեսի տեսքով:
Սկզբում
խմբակի ղեկավար Մ.Ադամյանն անդրադարձավ կատարած աշխատանքներին՝ ի ցույց դնելով համապատասխան նկարներ: Խոսեց տերունական տոներից՝ համառոտ ներկայացնելով տաղավար տոները:Այնուհետև նշեց,քանի որ Վարդավառը տոնվում է հունիս ամսում,որպես խմբակի հաշվետու միջոցառում՝ կանդրադառնան հենց այդ տոնին:

Աշակերտները մանրամասն տեղեկություններ հայտնեցին Վարդավառի՝Պայծառակերպության տոնի մասին՝ ներկայացնելով խորհուրդն ու տոնակատարությունը:

Վերջում տնօրեն Մ. Գանդալյանը շնորհակալություն հայտնեց խմբակի ղեկավարին և աշակերտներին արդյունավետ գործունեություն ծավալելու համար:

8.Կահավորվածությունը՝ լավ:

9.Մասնակցում էին՝ 7-ից 10-րդ դասարանների աշակերտները:

10. Ներկաները. Տնօրեն,ուսուցիչներ,աշակերտներ:

 

 

 

 


 

 

 
Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 625 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar