Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 8 » ,,English-a visit card to the world ,, ցուցատախտակի թարմացում:
22:07
,,English-a visit card to the world ,, ցուցատախտակի թարմացում:

1.Օրվա իրադարձությունը՝ Ցուցատախտակի թարմացում:

2.Անվանումը՝ << English-a visit card to the world >>:

3.Կատարման ժակետը` 07.02.2017թ.:

4.Պատասխանատուն՝ Հումանիտար մեթոդմիավորման նախագահ Մ.Կոստանյան

5. Կազմակերպիչ /ներ/ը՝ անգլերենի ուսուցչուհի Մ. Օսիպյան:

6. Նպատակ/ներ/ ը.

· Աշակերտներին լրացուցիչ տեղեկություններ տալ Մեծ Բրիտանիայի առաջին և ներկայիս թագուհիների, Ամերիկայի առաջին և ներկայիս նախագահների մասին:

· Աշակերտներին ծանոթացնել Մեծ Բրիտանիայի և Ամերիկայի օրհներգներին:

· Աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնել ուսումնասիրելու արտասահմանյան պատմությունը:

 

7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը,տարբեր մասերի կենսագոր ծումը և այլն /:

Սկզբում ուսուցչուհի Մ. Օսիպյանը ներկայացրեց ցուցատախտակի թարմացման նպատակները՝ հետաքրքիր փաստեր հաղորդելով նախագահների և թագուհիների կյանքից: Այնուհետև աշակերտները մանրամասն անդրադարձան Աննա և Էլիզաբեթ 2-րդ թագուհիներին, Ջորջ Վաշինգթոն և Դոնալդ Թրամփ նախագահներին /ընտրվելուն, կառավարման, գահակալման տևողությանը, տարիքին, հարստությանը, ձեռքբերումներին/:

Յուրաքանչյուր երկիր ներկայացնելուց առաջ հնչում էր այդ երկրի օրհներգը: Ցուցատախտակի վրա հետաքրքրություն առաջացրեցին  նաև ներկայացված թագուհիների և նախագահների ստորագրությունները:

8.Կահավորվածությունը՝ լավ:

9.Մասնակցում էին ՝ 10-12-րդ դասարանների աշակերտները:

10. Ներկաները՝ դպրոցի տնօրեն Մ.Գանդալյան,  ուսուցիչներ,  աշակերտներ, ծնողներ:

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 348 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar