Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 2 » Եղեգի միջնակարգ դպրոց - Միշտ դեպի հաղթանակներ
14:23
Եղեգի միջնակարգ դպրոց - Միշտ դեպի հաղթանակներ

Եղեգի միջնակարգ դպրոցի աշակերտներ Սվետլանա Գրիգորյանը, Նարեկ Խաչատրյանը, Էրիկ Սահակյանն և Գևորգ Գրիգորյանը մասնակցել են «Ես ու բնության իմ անկյունը» խորագրով լուսանկարչական մրցույթին:

 

Սպասված արդյունքը.

 

Շնորհավորում ենք, մրցույթին մասնակցած Ձեր 4 սաներն էլ ընտրվել են աշնանային էկո-ճամբարի մասնակից: Այն կկայանա սեպտեմբեր ամսին (կոնկրետ օրերի մասին կիմանաք նախապես):

Ցանկանում ենք տեղեկացնել, որ էկո-ճամբարը լինելու է վրանային, համապատասխան մասնագետների առկայությամբ: Տևելու է 2-3 օր: Հագեցած է լինելու արշավներով, խաղերով և տեղեկատվությամբ: Վայրը՝ Վայոց Ձոր, Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ:

Հարգանքով՝ Բնության համաշխարհային հիմնադրամ և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

 

 
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 454 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar