Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 26 » Բեմականացում՝ ,, Բութի գանգատը ,,
20:59
Բեմականացում՝ ,, Բութի գանգատը ,,

1.Օրվա իրադարձությունը՝ բեմականացում

2.Անվանումը՝ <<Բութի գանգատը>>

3.Կատարման ժամկետը՝ 26.04.2017թ.

4.Պատասխանատուն՝ հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Մ.Կոստանյան

5.Կազմակերպիչ/ներ/ը՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ՝ Մ.Կոստանյան,Մ.Ադամյան

6.Նպատակ/ներ/ը՝

· Աշակերտները կարևորեն կետադրական նշանների դերն ու նշանակությունը բանավոր և գրավոր խոսքում:

7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը,տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

2017թ. ապրիլի 26-ին Եղեգի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում 3-10-րդ դասարանների աշակերտները բեմադրեցին Գ.Գևունցի <<Բութի գանգատը>>: Սկզբում երաժշտության ներքո <<Ուղղագրությունը>> հրավիրեց բոլոր կետադրական նշաններին, թագադրեց, այնուհետև << Բութը >> սկսեց իր գանգատը՝ պնդելով, որ փոխեն անունը: <<Ուղղագրությունը>> ժողով հրավիրեց, որպեսզի քննարկեն գանգատը, որը վերջում մերժվեց: Բեմականացման ընթացքում յուրաքանչյուր կերպար բացահայտեց իրեն՝ ներկայացնելով կիրառման առանձնահատկությունները:

Բեմականացումն իր ձևաչափով կազմակերպված էր, ուսանելի և հետաքրքիր, նկատելի էր աշակերտների ակտիվությունն ու բեմական խաղը:

Վերջում հայոց լեզվի ուսուցիչներ Մ.Կոստանյանն ու Մ.Ադամյանը նշեցին, որ <<Կետադրությունը>> հայոց լեզվի հարուստ զինանոցի կարևոր բաժիններից է և թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքում ունի իր ուրույն դերն ու նշանակությունը:

8.Կահավորվածությունը՝ լավ:

9.Մասնակցում էին՝ 3-10-րդ դասարանների աշակերտները;

10.Ակտիվ էին՝ մասնակից բոլոր աշակերտները;

 

11.Ներկաները՝ դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյան, ուսուցիչներ,աշակերտներ:

 

 

 

 

 

 

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 440 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar