Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 12 » ,, ABC PARTY,,
21:33
,, ABC PARTY,,

<< ABC PARTY>>

Եղեգի միջնակարգ դպրոցում կրկին տոն էր.անգլերենից այբուբենի տոն՝ դաս-միջոցառման ձևաչափով: Անգլերենի ուսուցչուհի Մ.Օսիպյանը, հանդես գալով ողջույնի խոսքով,ներկայացրեց դաս-միջոցառման նպատակը և աշակերտների գրանցած հաջողություններն անգլերենից: Աշակերտներն անգլերենով ողջունեցին, արտասանեցին, երգեցին,բեմադրեցին հեքիաթներ, ինչպես նաև ներկայացան պարային կատարումներով՝ ի ցույց դնելով իրենց բեմական արտահայտիչ խոսքն ու դերասանական ձիրքը: Դահլիճում տիրում էր աշխույժ մթնոլորտ, իսկ ներկաները հիացած էին փոքրիկների ակտիվ կատարումներից: Միջոցառման ավարտին աշակերտները խոստացան լինել ուսման մեջ առաջավոր՝ հարստացնելով ձեռք բերած գիտելիքները: Իր սաներին մաղթանքներ հղեց ուսուցչուհի Մ. Օսիպյանը: Շնորհավորական խոսքերով հանդես եկավ տնօրեն Մ.Գանդալյանը՝ աշակերտներին շնորհելով գրաճանաչության վկայականներ: Մաղթանքներին միացավ 3-րդ դասարանի ծնող Հայկուհի Սանասարյանը:

 
 
 
 
 
Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 387 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar