Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Գրիգոր Խանջյանի հիշատակին
22.04.2016, 13:14

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Գրիգոր Խանջյանի հիշատակին

2016թ. ապրիլի 19–ին  Սյունիքի մարզի <<Եղեգի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հուշ - ցերեկույթ՝ նվիրված տաղանդավոր գեղանկարիչ , Սուրբ   Էջմիածնի Մայր Աթոռի  ճարտարապետական   հանձնախմբի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գրիգոր Խանջյանի հիշատակին: Ցերեկույթի սկզբում աշակերտները ներկայացրին տեղեկություններ Գրիգոր Խանջյանի կյանքից և գործունեությունից,այնուհետև դիտեցին Գ. Խանջյանի ինքնակենսագրական ֆիլմը։ Ցերեկույթը շարունակվեց Գրիգոր Խանջյանի նկարների, «Վարդանանք», <<Հայոց այբուբեն>>, <<Վերածնված Հայաստան>> և <<Իջման տեսիլք>> մեծածավալ գոբելենների ցուցադրումով և դրանց մեկնաբանությամբ ։ Զուգահեռ աշակերտներն  արտասանեցին հատվածներ Գրիգոր Խանջյանի նկարազարդած՝  Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» և Գևորգ Էմինի « Սասունցիների պարը» գրքերից։ Ցերեկույթի մասնակիցները  ծանոթացան հայրենասեր, տաղանդաշատ գեղանկարչի  և մեծանուն անհատի հետ, ում թողած ժառանգությունն անուրանալի է հայ մշակույթի զարգացման պատմության մեջ։ Դպրոցի դահլիճը նմանվել էր յուրօրինակ պատկերասրահի, ինչն էլ ավելի բարձրացրեց  ներկաների իմացական մակարդակը և գեղագիտական ճաշակը։

Միջոցառման պատասխանատուն` Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Մ. Գանդալյան:

Կազմակերպիչներ ` պատմության ուսուցչուհի  Ա. Առաքելյան, զինղեկ Ժ. Մինասյան։

 

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: ANA
Դիտումներ: 207 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar