Գլխավոր էջ »
2017 » Փետրվար » 20 » Ընթերցանության օլիմպիադա-2017
23:29 Ընթերցանության օլիմպիադա-2017 |
2017 թվականի փետրվարի 20-ին Եղեգի միջնակարգ դպրոցում մեկնարկեց <<Ընթերցանության օլիմպիադա- 2017>> -ի դպրոցական փուլը:Չնայած այն նախատեսված էր 6-րդ դասարանի աշակերտների համար,սակայն մասնակցության մեծ ցանկություն էին հայտնել նաև կրտսեր դպրոցի մյուս սովորողները:Մինչ մրցույթի սկսվելը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Կոստանյանը ներկայացրեց աֆորիզմներ գրքի և ընթերցանության մասին: Նախապես ընտրված ժյուրիի անդամների ներկայությամբ աշակերտներն ընթերցեցին իրենց ընտրած գեղարվեստական ստեղծագործություններից առնվազը տասը տող,որից հետո՝ 2-րդ փուլի համար տրվեց անծանոթ տեքստ:Առավելագույն միավորներ հավաքած աշակերտները՝ Արամ Պողոսյանն ու Նարեկ Ավանեսյանը, խրախուսվեցին՝ ստանալով հեքիաթների և առակների գրքեր: Օլիմպիադային ներկա էին դպրոցի տնօրեն Մ. Գանդալյանը, գրադարանավար Ն. Իսակյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ.Կոստանյանը:




 










|
Կատեգորիա: Միջոցառումներ |
Դիտումներ: 480 |
Ավելացրեց: ANA
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|