2019-2020 ուստարի մասնագիտական կողորոշում
Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն
1-ին դասընթացը
2019թ.սեպտեմբերի 25-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մասնագիտական
կողմնորոշում դասընթացի 1-ին պարապմունքը 10-ը աշակերտներով, թեման՝
«Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն»: Դասընթացավար Ջ.Արզումանյանը հարցադրումներով
քննարկում կազմակերպեց՝ «Ինչո՞ւ է կարևոր մասնագիտություն ընտրելը»: Աշակերտները
գունավոր թղթերի վրա գրեցին իրենց նախընտրած մասնագիտությունները՝ փակցնելով
պաստառին, ներկայացնելով իրենց անհատական նախասիրությունները:
<< Մասնագիտության ընտրության գործոններն>> ու
<<Մասնագիտական տերմինների մեկնաբանումը >>
2-րդ դասընթացը
2019 թվականի դեկտեմբերի 18-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ
մասնագիտական կողմնորոշման դասընթացի հերթական պարապմունքը 8
աշակերտներով : Թեման ՝ << Մասնագիտության ընտրության գործոններն>> ու
<<Մասնագիտական տերմինների մեկնաբանումը >> : Դասընթացավար
Ջ.Արզումանյանը դասընթացը սկսեց դսախոսությամբ ՝սալիկահանդեսի միջոցով
ներկայացրեց մասնագիտության ընտրության գործոններն ու մասնագիտական
տերմինների մեկնաբանումները: Այնուհետև աշակերտներին տրվեցին հարցեր ,
թե ինչպես կբացատրեն <<մասնագիտություն>>, <<մասնագիտացում >>,
<<զբաղմունք >> հասկացությունները: Վերջում ըստ իրենց ընտրած
մասնագիտությունների՝ աշակերտները զամբյուղից հանեցին մասնագիտական
տերմիններ ու բացատրեցին դրանք: