2019թ. Փետրվար ամսում Եղեգի միջնակարգ դպրոցում <<Մասնագիտականկողմնորոշում>> խմբակի շրջանակներում կազմակերպվել է 5 դասընթաց հետևյալ թեմաներով՝
- Մասնագիտության ընտրության ուղիները
- Ժամանակի կառավարում
- Նախընտրելի մասնագիտության տեղն ու դերը մասնագիտությունների աշխարհում
- Գործողությունների արդյունավետ կամ նպատակահարմար պլանավորում
- Ֆիլմի դիտում:
Դասընթացավարը սովորողներին հաղորդեց ժամանակի ընկալման առանձնահատկությունները, թե ինչու է անհրաժեշտ գնահատել , իմաստավորել կյանքի անցած տարիները:
Աշակերտները գիտակցեցին , որ պետք է ճիշտ կողմնորոշվել ժամանակի մեջ , վերլուծել , գնահատել իրենց կյանքը, պլանավորել ապագա գործողությունները, հատկապես մասնագիտության ընտրության տեսանկյունից:
Ֆիլմը դիտելուց հետո աշակերտները գրեցին իրենց ստացած տպավորությունները : Այն սովորողների մեջ ձևավորեց կյանքի անցած տարիներն իմաստավորելու , գնահատելու և հետագա պլանները կառուցելու , ժամանակը պլանավորելու , անելիքներն արդյունավետ նախագծելու կարողություններ:
2019թ. մարտ ամսում Եղեգի միջնակարգ դպրոցում <<Մասնագիտական կողմնորոշում>> խմբակի շրջանակներում կազմակերպվել է 6 դասընթաց հետևյալ թեմաներով՝
1. Մասնագիտության գիտակցված ընտրության կարևորությունը անձի կյանքում
2, Նպատակի սահմանում և նպատակադրում
3. Անձի ինքնաբացահայտում և ինքնաճանաչում
4. Նախընտրելի մասնագիտության և անձնային առանձնահատկություններին համապատասխան մասնագիտության նկարագրիչ
5.Հաջողակ մարդու հատկանիշներ և վարքագիծ
6. Անձի խառնվածքի տիպերը և մասնագիտության ընտրությունը:
Դասընթացավար Ա. Մնացականյանը հարց ու պատասխանի մեթոդով աշակերտների հետ քննարկեց, թե ինչ հանգամանքներ և գործոններ պետք է առավել կարևորել մասնագիտություն ընտրելիս:
Այնուհետև աշակերտները <<Անձի խառնվածքի տիպերը >> կողմնորոշիչ թեստի միջոցով բացահայտեցին իրենց անհատական առանձնահատկությունները, որոնք հիմնային մեծ դեր ունեն մասնագիտության ընտրության գործում:
Արդյունքում աշակերտներն իմացան , որ մասնագիտական կոմնորոշումը պետք է հիմնվի անձի առավել կայուն որակների վրա, որոնք հետագայում շատ քիչ փոփոխություններ կկրեն:
Հիմնականում սխալ մասնագիտության ընտրության պատճառ է դառնում նորաձև մասնագիտության հետևելը՝ առանց հաշվի առնելու սեփական կարողությունները:
2019թ. ապրիլ ամսում Եղեգի միջնակարգ դպրոցում <<Մասնագիտական կողմնորոշում>> խմբակի շրջանակներում կազմակերպվել է 7դասընթաց հետևյալ թեմաներով՝
- Ծնողների և մանկավարժների դերը մասնագիտության ընտրության գործընթացում
- Անձի նախասիրությունների և շրջապատի սպասելիքների համադրում
- ՀՀ-ի կրթության համակարգը
- Մասնագիտական կրթություն և մասնագիտական ուսումնական հաստատության ընտրություն
- Աշխատաշուկայում մասնագետների առաջարկի և պահանջարկի համադրում
- Աշակերտների կողմից նախընտրած մասնագիտության ներկայացում
- Տարբեր մասնագետների աշխատանքային մեկ օրվա նկարագրություն
Վերոնշյալ դասընթացների ժամանակ դասընթացավար Ա. Մնացականյանը նախ սովորողներից պարզեց, թե նրանցից յուրաքանչյուրի մասնագիտության ընտրության գործընթացում ինչ դեր են ունեցել իրենց ծնողները, մանկավարժները , նրանց ազդեցության բացասական և դրական կողմերը , այնուհետև առաջարկվեց տարբեր դիրքորոշումների ՝ ծնող - երեխայի միջև հակասությունների արդյունքում առաջացող կոնֆլիկտների ,լարվածության հաղթահարման հնարներ , ծանոթացրեց ՀՀ մասնագիտական կրթության համակարգին, համապատասխան օրենսդրությանը և տեղեկատվություն տվեց կրթական ծրագրերի և աշխատաշուկայի մասին :
Այնուհետև դասընթացավարը սովորողներին ներկայացրեց աշխատանքային օրվա պարտականությունների և աշխատանքային օրն արդյունավետ պլանավորելու կարողությունների ձևավորման կարևորությունը: Ամփոփիչ դասընթացին աշակերտները ներկայացրեցին իրենց պատկերացրած մեկ աշխատանքային օրը և մեծ ոգևորությամբ հանդես եկան իրենց նախընտրած մասնագիտություններով: