2018-2019 մասնագիտական կողորոշում
Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն
1-ին դասընթացը
2018 թվականի դեկտեմբերի 10-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշում դասընթացի առաջին պարապմունքը` 8 աշակերտներով, թեման՝ <<Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն >>: Դասընթացավար Մ. Օսիպյանը ներկայացրեց, որ մարդկության պատմությունը, հասարակությունը, մշակույթը և, առհասարակ, յուրաքանչյուր տեղեկատվություն, որ հասել է մեր օրեր, ստեղծվել է մարդու մասնագիտական աշխատանքի շնորհիվ: Ճարտարապետական շինությունները, պատմություն կրող գրքերը, ապրել սովորեցնող գաղափարները, այս ամենը դրանք ստեղծող և փոխանցող անհատների շնորհներն են, որոնք կոչվում են տվյալ բնագավառի գործառույթներին տիրապետող մասնագետներ, ուստի այսօրվանից աշակերտները պետք է կատարեն իրենց առաջին քայլը դեպի բարեկեցիկ ապագա՝ ընտրելով ճիշտ մասնագիտություն: Այնուհետև աշկերտները դիտեցին տեսանյութ՝ մասնագիտության ճիշտ ընտրության կարևորության մասին:
Որից հետո կազմերպվեց հարցադրումներով քննարկում ՝ <<Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն >>, <<Ո՞րն է մասնագիտության ընտրության կարևորությունը մարդու կյանքում>> , <<Ի՞նչ մասնագիտություն եմ ընտրում>> թեմաներով: Որպես ամփոփում` աշակերտները <<Ի՞նչ մասնագիտություն եմ ընտրում>> խորագիրը կրող պաստառի վրա փակցրեցին իրենց անուններով իրենց նախընտրած մասնագիտության ներկայացուցչի նկարը :
<< Մասնագիտության ընտրության գործոններն>> ու <<Մասնագիտական տերմինների մեկնաբանումը >>
2-րդ դասընթացը
2018 թվականի դեկտեմբերի 12-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման դասընթացի հերթական պարապմունքը 8 աշակերտներով : Թեման ՝ << Մասնագիտության ընտրության գործոններն>> ու <<Մասնագիտական տերմինների մեկնաբանումը >> : Դասընթացավար Մ. Օսիպյանը դասընթացը սկսեց դսախոսությամբ ՝սալիկահանդեսի միջոցով ներկայացրեց մասնագիտության ընտրության գործոններն ու մասնագիտական տերմինների մեկնաբանումները: Այնուհետև աշակերտներին տրվեցին հարցեր , թե ինչպես կբացատրեն <<մասնագիտություն>>, <<մասնագիտացում >>, <<զբաղմունք >> հասկացությունները: Վերջում ըստ իրենց ընտրած մասնագիտությունների՝ աշակերտները զամբյուղից հանեցին մասնագիտական տերմիններ ու բացատրեցին դրանք:
2019թ. հունվար ամսում Եղեգի միջնակարգ դպրոցում <<Մասնագիտական կողմնորոշում>> խմբակի շրջանակներում կազմակերպվել է 7 դասընթաց հետևյալ թեմաներով՝
- Մասնագիտությունների աշխարհ
- Մասնագիտություն ընտրելու պատճառները
- Մասնագիտական կողմնորոշման հիմնական հասկացությունները
- Անձի հետաքրքրություններն ու նախասիրությունները մասնագիտության ընտրության գործընթացում
- Աշակերտի կողմից իր Ես-ի գիտակցման կարևորությունը
- Ուսումնական առարկաների նախընտրելիությունը մասնագիտության ընտրության գործընթացում
- Իմ դիմանկարը
Դասընթացավարը սովորողներին հաղորդեց աշխարհում գոյություն ունեցող մասնագիտությունների մասին ընդհանրական գիտելիքներ, ներկայացրեց անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերելու աղբյուրների, քայլերի հաջորդականությունը: Աշակերտները գիտակցեցին մասնագիտություն ընտրելու անհրաժեշտությունը, ձևավորեցին ընդհանրական պատկերացումներ աշխարհում գոյություն ունեցող մասնագիտությունների մասին, ինչպես նաև ձեռք բերեցին մասնագիտության ընտրության համար անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերելու կարողություններ:
Աշակերտները կարողացան հիմնավորել կյանքում անձի ինքնաճանաչման կարևորությունը, օգտագործել ուսումնական առարկաներից ստացված գիտելիքներն իրենց հետագա մասնագիտության ընտրությանը նախապատրաստվելիս, լսել և ընդունել իրենց մասին խմբի կարծիքը: