Եղեգի միջնակարգ դպրոցը սկսել է գործել 1989-1990 ուստարվանից: 1989թ. - 2023թ. դպրոցում աշխատել է 6 տնօրեն.
1. Անդրանիկ Բաղրամյանը - 1989 - 1990թթ.
2.Արկադիա Առաքելյանը - 1990 - 2007թթ.
3.Սմբատ Ստեփանյանը - 2007 - 2010թթ.
4.Մերի Գանդալյանը - 2011թ հունվար- 2017թ. հոկտեմբեր
5.Աշոտ Հովհաննիսյան - 2017թ.նոյեմբեր- 2021թ հուլիս
6.Վարդան Ստեփանյան -2021թ. հուլիս
ՀՀ Սյունիքի մարզի Եղեգ համայնքի նորակառույց դպրոցում ուսումնական գործընթացը սկսվել է 2010-2011 ուստարվանից:
Եղեգի միջնակարգ դպրոցը մի փոքր ու համերաշխ կոլեկտիվ է, որտեղ գիտելիքի ու փորձի փոխանցումը , սերունդների երկխոսությունը, մարդկային հաղորդակցումն ուղեկցվում են բարի ու ջերմ հարաբերություններով , փոխօգնությամբ: Եվ որքան արդյունավետ ենք աշխատում, որքան շատ ենք փոխանցում միմյանց սեր,հարգանք ու ջերմություն, այնքան ինքնավստահ ենք ու հաջողակ ենք դառնում:
Կայուն գիտելիքների հաղորդման, հայեցի դաստիարակության , պատասխանատու քաղաքացիների ձևավորման համար կրթօջախը մշտապես ձգտում է աշակերտների մեջ ձևավորել սովորելու, միմյանց սովորեցնելու, համագործակցված աշխատելու մշակույթ՝ բացառելու իրենց գործի հանդեպ անփույթ ու անտարբեր վերաբերմունքը: Որպես փորձարարական դպրոց՝ ձգտում ենք մեր գործը՝ <<Ուսուցման կոլեկտիվ եղանակով>> ուսումնական պարապմունքների անցկացումը, ճանաչողական տեսակետից դարձնել տեսանելի: Դպրոցի մանկավարժական անձնակազմը մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ է պատրասատվում բոլոր միջոցառումներին: Այս տարի մեզ համար ավելի մեծ հնարավորություն-ների տարի է: Դպրոցը մասնակցում է <<Հայաստանի պատանեկան նվաճումներ>> հասարակական կազմակերպության կողմից իրականացվող <<Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն>> ծրագրին, դպրոցը դարձել է <<ՄԱԿ-ի բարեկամ դպրոց>> :Մեր ուսուցիչների և աշակերտական խորհրդի <<Արձագանք>> իրավապաշտպան ակումբի անդամների ջանքերի շնորհիվ <<Մեր իրավունքները: Մեր ազատությունները: Ընդմիշտ>> պաստառների մրցույթում Հանրապետությունում զբաղեցրել ենք 1-ին տեղ և Ժնևում Հայաստանը ներկայացրեց դպրոցի աշակերտ Սեյրան Խաչատրյանի աշխատանքը: <<Ապահով համացանց>> դաս-միջոցառման մրցույթում հանրապետությունում կրկին ցուցաբերել ենք լավագույն արդյունք և արժանացել նվերների, պատվոգրի:
2017թ. մայիսին դպրոցի 4 աշակերտները մասնակցեցին նաև ,,Բնության համաշխարհային հիմնադրամի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի,, կողմից կազմակերպված «Ես ու բնության իմ անկյունը» խորագրով լուսանկարչական մրցույթին՝ կրկնին ցուցաբերելով լավագույն արդյունքներ:Այնուհետև 2017թ. նոյեմբերի 2-ին լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները մասնակցեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և WWF-Հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Ես ու բնության իմ անկյունը» բնապահպանական էկո ճամբարին:
2016-2017 ուսումնական տարում ԵՂԵԳԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ գրանցենց հերթական հաջողություններից ևս մեկը:Դպրոցը DASARAN կրթական կենտրոնի կողմից արժանացավ պատվոգրի և խրախուսական մրցանակների՝ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԴՊՐՈՑ 2016-2017 մրցույթին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:
Դպրոցի աշակերտներն ակտիվորեն մասնկացում են համաքաղաքային, հանրապետական, միջազգային մրցույթներին և մարզական մրցաշարերին: 2016-2017 ուստարում դպրոցի կարևորագույն ձեռքբերումներից են արդի սարքավորումներով և անհրաժեշտ միջոցներով ճաշարանի կահավորումը: Արդեն 2-րդ տարին է ճաշարանում տաք սնունդ են ստանում ոչ միայն կրտսեր դպրոցի, այլ՝ դպրոցի մյուս աշակերտները:
Կահավորված դասարանների, ձևավորված միջանցքների, ցուցատախտակների, դասարաններում և գրադարանում համակարգիչների տեղադրման շնորհիվ նշանակալիորեն բարելավում ենք ուսուցման գործընթացը՝ ուսումնական պարապմունքները դարձնելով հետաքրքիր, հագեցած և, որ ամենակարևորն է՝ ձգտում ենք ապահովել որակ:
Գրանցված բոլոր հաջողությունները ամուր նախադրյալ են հետագա ծրագրերի իրագործման համար:Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում դպրոցին աջակցող , ներդրումներ կատարող կազմակերպություններին և անհատներին:
2017-2018թ. ուստարում Եղեգի միջնակարգ դպրոցը կրկնին մասնակցել է <<Ապահով համացանց-2018>> մրցույթին:
Եղեգի միջնակարգ դպրոցն իր 29-րդ տարեշրջանում ՝ 2018-2019 ուսումնական տարում, իր հարկի տակ ընդունել է 28 աշակերտի :
Եղեգի միջնակարգ դպրոցն 2020-2021 ուսումնական տարում, իր հարկի տակ ընդունել է 26 աշակերտ:
2021-2022 ուսումնական տարում 33 աշակերտ: 2022-2023 ուսումնական տարում, 37 աշակերտ:
Եղեգի միջնակարգ դպրոցը 2023-2024 ուսումնական տարում ,իր հարկի տակ ընդունել է 37 աշակերտ:
Դպրոցի խորհրդանիշը
Տնօրենը՝ Վ. Ստեփանյան
Հասցեն՝ գյուղ Եղեգ փողոց 1,շենք 25/1
Հեռախոսը՝25860044/ 093968673
Բլոգը՝ exegimijndproc.blogspot.com
Կայքը՝ exegdproc.do.am
Էլ. փոստ. yegheg@schools.am