Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 24 » Խաղ-մրցույթ՝ <<Ճանաչենք և պահպանենք բնությունը>> խորագրով:
21:36
Խաղ-մրցույթ՝ <<Ճանաչենք և պահպանենք բնությունը>> խորագրով:

2017 թվականի մարտի 21-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ խաղ-մրցույթ՝ <<Ճանաչենք և պահպանենք բնությունը>> խորագրով: Բնագիտության ուսուցչուհի Մ.Ավագյանը միջոցառումը սկսեց հետևյալ խոսքերով.
<<Մի՛ վարվիր ուրիշների հետ այնպես, ինչպես չէիր ցանկանա, որ քեզ հետ վարվեին>>: Այնուհետև ներկայացրեց, թե ինչ է բնությունը, ինչ նշանակություն ունի այն մեր կյանքում և ինչպես պետք է պահպանենք, սիրենք և սնենք: <<Ճանաչենք և պահպանենք բնությունը>> խաղ-մրցույթի համար նախօրոք ձևավորվել էր երկու թիմ՝ <<Ծիածան>> և <<Անձրև>> : Թիմի ավագները, ողջունելով միմյանց, հաջողություն մաղթեցին: Խաղ-մրցույթը կազմված էր 3 փուլից: Առաջին փուլում աշակերտները պետք է գուշակեին բնության և նրա երևույթների մասին հանելուկներ, երկրորդ փուլում պետք է պաստասխանեին հարցերի՝ իրենց անցած նյութերից, իսկ երրորդ փուլում՝ պատկերեին իրենց թիմի անվանը համապատասխանող նկար: Հաղթող ճանաչվեց <<Ծիածան>> թիմը, սակայն տնօրեն Մ. Գանդալյանի կողմից երկուսն էլ պարգևատրվեցին պատվոգրերով:

        

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 481 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar