22:27 Տիգրան Չուխաջյան - 180 | |
<<Նա տարբերվում էր իմ իմացած բոլոր մարդկանցից: Նա ներսում երբեք ֆես չէր կրում. նրա ճերմակող մազերը հիշեցնում էին Բեթհովենին: Նա ուներ անկրկնելի բնավորություն, հպարտ կեցվածքով և նրբակիրթ շարժուձևով: Նա ուզում էր, որ իր ուսանողները երաժշտության մեջ ներդնեին սիրտ ու հոգի: Այլասեր և համեստ մարդ, որը միշտ կրում է մուգ մոխրագույն ֆրակ >>… Մեծ տեղ հատկացվեց նաև Չուխաջյանի հեղինակած հայ ազգային դասական 1-ին օպերային՝ <<Արշակ 2-րդ>>-ին , որը նրա ստեղծագործության և հայ երգարվեստի գլուխգործոցներից է : Միջոցառման ավարտին աշակերտները և ներկաները ունկնդրեցին հատվածներ <<Լեմբլեբիջի հոր-հոր աղա>> և <<Արշակ 2-րդ>> օպերաներից: ԴԱԿ Ն. Իսակյանը և 7-րդ դասարանի դասղեկ Ա. Առաքելյանը , համագործակցելով դասվար Ա. Պողոսյանի հետ, թարմացրեց նաև <<Երաժշտություն սիրողներ չեն ծնվում, այլ՝ դառնում են >> խորագիրը կրող ցուցատախտակը ` նվիրված Տիգրան Չուխաջյանի կյանքին ու ստեղծագործական ուղուն:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |