Գլխավոր էջ » 2014 Սեպտեմբեր 1 » Շնորհավոր Գիտելիքի օր
15:41 Շնորհավոր Գիտելիքի օր | |
Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է Գիտելիքի,գրի և դպրության օր: Այն սահմանված է ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի 12-րդ հոդվածով:Կրթությունը և գիտելիքը,որպես արժեք,հնուց ի վեր ունեցել են իրենց կայուն տեղն ու նշանակությունը:Գրքի ու գիտելիքիհանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը հայկական մենթալիտետին բնորոշ կողմերից են համարվել:Մեզ մոտ սեպտեմբերի 1-ը, որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և Գիտելիքի օր միշտ տոնական է լինում:Սակայն ողջ աշխարհում սեպտեմբերի 1-ը տոնական է համարվում 1ի դասարանցիների համար,ովքեր առաջին անգամ են ոտք դնու դպրոցի կամարներից ներս:Սեպտեմբերի 1-ին տարբեր ժամանակներում նշել են տարբեր տոներ:
Հին ժամանակներում այս օրը նշվել է որպես բերքի տոն, իսկ 325 թվականին Կոնստանտին մեծը ազատություն տվեց ժողովրդին հենց սեպտեմբերի 1-ին: Սակայն ներկայումս սեպտեմբերի 1-ը նշվում է որպես գիտելիքի օր:Սեպտեմբերի 1-ը տոն է առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար, քանի որ նրանք բոլորն էլ սկսում են կյանքի մի նոր փուլ:
Այսօր սեպտեմբերի մեկն է՝Գիտելիքի օրը:Եղեգի միջնակարգ դպրոցում հնչեց 2014-2015 ուստարվա առաջին զանգը:Դպրոցում առաջին անգամ ոտք դնող աշակերտների համար հիշարժան օր էր:Նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում: Աշակերտներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանը, համայնքապետ Վյաչեսլավ Մարկոսյանը,ԱԽ-ի նախագահ Անահիտ Մանասյանը և 12-րդ դասարանցիները,ովքեր պատրաստել էինփոքրիկ նվերներ առաջին դասարանցիների համար: Միջոցառումն ավարտվեց առաջին դասարանի և տասներկուերորդ դասարանի աշակերտների կողմից փուչիկների բացթողմամբ դեպի երկինք:
Շնորհավորում ենք բոլորին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |