Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 9 » Միջոցառում՝ ,, Որ ժպտում եմ գգվանքով անուշ…,,
09:20
Միջոցառում՝ ,, Որ ժպտում եմ գգվանքով անուշ…,,

1.Օրվա իրադարձությունը՝ Միջոցառում:

2.Անվանումը՝ << Որ ժպտում եմ գգվանքով անուշ…>>

3.Կատարման ժամկետը՝ 07.03.2017թ.:

4.Պատասխանատուն՝ տնօրեն՝ Մ.Գանդալյան:

5. Կազմակերպիչ /ներ/ը՝ 8-րդ և 9-րդ դասարանների դասղեկներ` Մ.Ավագյան, Ն.Բադալյան:

6.Նպատակ /ներ/ ը.

  • Հիշեցնեն տոնի խորհուրդը:
  • Մեծարեն ու փառաբանեն կանանց և մեր սուրբ մայրերին:

7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

2017 թվականի մարտի 7-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված միջոցառում, որը կրում էր << Որ ժպտում եմ գգվանքով անուշ…>> խորագիրը: Գարնանային այս գեղեցիկ միջոցառմանը մասնակցում էին դպրոցի բոլոր աշակերտները, ովքեր ներկայացրեցին տոնի խորհուրդը, պատմությունը, թե ինչպես են այն նշում տարբեր երկրներում, հանդես եկան բարեմաղթանքներով , բանաստեղծություններով, երգ ու պարով և մորը նվիրված ասույթներով : 7-րդ և 10-րդ դասարանների աշակերտուհիները՝ Միլենա Պողոսյանը և Սվետլանա Գրիգորյանը, կատարեցին երգեր՝ ձոնված մայրերին:Մասնակից աշակերտները մաղթեցին, որ գեղեցկություն կրողները միշտ լինեն պայծառ՝ աստղերի պես, ջերմ՝ արևի պես, քնքուշ, հմայիչ և գեղեցիկ՝ գարնանային բուրումնավետ ծաղիկների նման: Միջոցառման ավարտին շնորհավորական խոսքերով հանդես եկան դպրոցի տնօրեն Մ. Գանդալյանը և 9-րդ դասարանի դասղեկ Մ. Ավագյանը:

8.Կահավորվածությունը՝ լավ:

9.Մասնակցում էին ՝ 1-12-րդ դասարանների աշակերտները:

10.Ներկաները. Տնօրեն` Մ. Գանդալյան, ԴԱԿ` Ն.Իսակյան, , ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ:

     

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 780 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar