19:34 ,,Մեր մեծերը,, ցուցատախտակի թարմացում | |
1.Օրվա իրադարձությունը՝ ցուցատախտակի թարմացում: 2.Անվանումը՝ << Մեր մեծերը>>: 3.Կատարման ժակետը` 15.05.2017թ.: 4.Պատասխանատուն՝ տնօրեն `Մ. Գանդալյան: 5. Կազմակերպիչ /ներ/ը՝ գրադարանավար Ն. Իսակյան: 6.Համագործակցողները՝ ֆիզիկայի ուսուցչուհի Մ.Ավագյան: 7.Նպատակ /ներ/ ը. . Իմանան մայիս ամսվա ծնված մեր մեծերին: .Կարևորելով ընտանիքի և շրջապատի ազդեցությունը մարդու, անհատի բնավորության կազմավորման ու դաստիարակության գործում ՝ ծանոթացնել նաև նրանց ընտանիքների անդամներին լուսանկարներով , առկա նկարներով: .Մանրամասն տեղեկություններ, հետաքրքիր պատմություններ իմանան Նիկոլայ Կոպեռնիկոսի կյանքի ու գործունեության, ինչպես նաև նրա ընտանիքի մասին: 8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/: Գրադարանավար Ն. Իսակյանը սկզբում նշեց, որ մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ , թարգմանիչ , իրավաբան , տնտեսագետ Նիկոլայ Կոպեռնիկոսին ներկայացնելու համար համագործակցել են ֆիզիկայի ուսուցչուհի Մ.Ավագյանի հետ: Այնուհետև Սվետլանա Գրիգորյանն անդրադարձավ Կոպեռնիկոսի կյանքին ու գործունեությանը,Միլենա Պողոսյանը տեղեկացրեց հետաքրքիր պատմություններ նրա կյանքից, Սեյրան Խաչատրյանը բացահայտեց նրա կայացումը, իսկ Սիրանուշ Սահակյանն էլ ընթերցեց ,թե ինչպես է Կոպեռնիկոսի գերեզմանի վայրը երկար ժամանակ անհայտ մնացել,սակայն 2005 թվականին Ֆրոմբորկի մայր տաճարում իրականացված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է մարդու գանգ և ոտքերի ոսկորներ։ Աճյունի այդ մնացորդների և Կոպեռնիկոսի գրքերից մեկում հայտնաբերված երկու մազերի համեմատական ԴՆԹ-անալիզն ապացուցեց, որ հայտնաբերվել են հենց Կոպեռնիկոսի աճյունի մնացորդները: Վերջում նկարների միջոցով ցուցադրվեց այն տունը , որտեղ ծնվել է Կոպեռնիկոսը, նրա աշտարակը՝ Ֆրոմբորկում , կիսանդրին` Կրակովում: 8.Կահավորվածությունը՝ գերազանց: 9.Մասնակցում էին` 7–12–րդ դասարանների աշակերտները: 10. Ներկաները. Տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներ, աշակերտներ։
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |