18:19 ,,Մեր մեծերը,, ցուցատախտակի թարմացում | |
2.Անվանումը՝ << Մեր մեծերը>>: 3.Կատարման ժակետը` 19.12.2016թ.: 4.Պատասխանատուն՝ տնօրեն `Մ. Գանդալյան: 5. Կազմակերպիչ /ներ/ը՝ գրադարանավար Ն. Իսակյան: 6.Համագործակցողները՝ ֆիզիկայի ուսուցչուհի Մ.Ավագյան: 6.Նպատակ /ներ/ ը. . Իմանան դեկտեմբեր ամսվա ծնված մեր մեծերին: .Կարևորելով ընտանիքի և շրջապատի ազդեցությունը մարդու, անհատի բնավորության կազմավորման ու դաստիարակության գործում ՝ ծանոթացնել նաև նրանց ընտանիքների անդամներին լուսանկարներով , առկա նկարներով: .Մանրամասն տեղեկություններ, հետաքրքիր պատմություններ իմանան Իսահակ Նյուտոնի կյանքի ու գործունեության, ինչպես նաև նրա ընտանիքի մասին: 7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/: Գրադարանավար Ն. Իսակյանը նշեց, որ համագործակցել է ֆիզիկայի ուսուցչուհի Մ. Ավագյանի հետ՝ աշակերտների միջոցով ներկայացնելու մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ Իսահակ Նյուտոնին: Սվետլանա Գրիգորյանը ներկայացրեց Նյուտոնի կյանքն ու գործունեությունը, Սեյրան Խաչատրյանը՝ հետաքրքիր պատմություններ Նյուտոնի կյանքից, Սիրանուշ Սահակյանն էլ ընթերցեց Նյուտոնի շիրմաքարին գրվածը: Այնուհետև նկարների միջոցով ցուցադրվեց Վուլսթորփիի այն տունը , որտեղ ծնվել է Նյուտոնը, նրա արձանը Թրինթի քոլեջում և Էդուարդո Պաոլոցցիի հեղինակած Նյուտոնի արձանը՝ Բրիտանական գրադարանի մուտքի մոտ: 8.Կահավորվածությունը՝ գերազանց: 9.Մասնակցում էին 7–12–րդ դասարանների աշակերտները: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |