Գլխավոր էջ »
2014 » Հոկտեմբեր » 30 » Մեծն Կոմիտասի 145 ամյակը և մարզահրապարակի բացումը
17:56 Մեծն Կոմիտասի 145 ամյակը և մարզահրապարակի բացումը |
Ս/թ հոկտեմբերի 16-ը Եղեգի միջնակարգ դպրոցի համար հանդիսավոր և պատասխանատու օր էր: Դպրոցը տոնում էր Մեծն Կոմիտասի 145 ամյակը և կազմակերպել էր մարզահրապարակի բացումը: Միջոցառմանը ներկա էր դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանը, համայնքի ղեկավար Վյաչեսլավ Մարկոսյանը, Վորլդ Վիժն Կապանի ՏԶԾ-ի տնօրեն Վարդան Իվանյանը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցու հայր Վահանը , Դավիթ-Բեկի միջնակարգ դպրոցի տնօրեն Գրիշա Գաբրիելյանը , համայնքի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ուսուցիչները, ծնողները և համայնքի բնակիչները : 
Աշակերտները ներկայացրեցին Կոմիտասի կենսագրությունը, երգեցին նրա երգերից, լսեցին Կոմիտասի ձայնը և այլ ձայնագրություններ:Միջոցառման վերջում աշակերտների համար Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հայր Վահանը երգեց Կոմիտասի երգերից: Այնուհետև հանդիսավոր տեղի ունեցավ մարզահրապարակ բացումը, կարմիր ժապավենը կտրեցին համայնքապետը և Վորլդ Վիժն Կապանի ՏԶԾ-ի տնօրենը: Աշակետները կատարեցին ցուցադրական համարներ մարզաձևերից:
Համայնքը ուրախ էր, քանի որ ստեղծվել էր երեխաների համար ժամանցի և հանգստի գոտի:












|
Կատեգորիա: Միջոցառումներ |
Դիտումներ: 575 |
Ավելացրեց: ANA
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|