Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 16 » << Մեր մեծերը>> ցուցատախտակի թարմացում:
18:53
<< Մեր մեծերը>> ցուցատախտակի թարմացում:

1.Օրվա իրադարձությունը՝ ցուցատախտակի թարմացում:

2.Անվանումը՝ << Մեր մեծերը>>:

3.Կատարման ժամկետը՝ 13.03.2017թ:

4.Պատասխանատուն՝ տնօրեն `Մ. Գանդալյան:

5. Կազմակերպիչ /ներ/ը՝ գրադարանավար Ն. Իսակյան:

6.Համագործակցող/ները/` հայոց լեզվի ուսուցչուհի Մ. Կոստանյան:

7.Նպատակ /ներ/ ը.

  1. Իմանան մարտ ամսվա ծնված մեր մեծերին:
  2. Կարևորելով ընտանիքի և շրջապատի ազդեցությունը մարդու, անհատի բնավորության կազմավորման ու դաստիարակության գործում ՝ծանոթացնել նաև նրանց

ընտանիքների անդամներին լուսանկարներով , առկա նկարներով:

  1. Մանրամասն տեղեկություններ, հետաքրքիր պատմություններ իմանան Եղիշե Չարենցի կյանքի ու գործունեության, ինչպես նաև նրա ընտանիքի,ընկերների մասին:

8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

Գրադարանավար Ն. Իսակյանը բացման խոսքում ներկայացրեց մարտ ամսվա ծնված մեր նշանավոր գործիչներին՝ նշելով , որ անդրադարձել են Ե. Չարենցին՝ 120-ամյակի կապակցությամբ:Աշակերտները հանդես եկան չարենցյան ոգով ու շնչով համակված՝ ներկայացնելով կենսագրական տեղեկություններ , ստեղծագործական գործունեությունը , անձնական կյանքից մանրամասներ , ինչպես նաև լրացուցիչ նյութեր ընտանիքի և ընկերների մասին: Սվետլանա Գրիգորյանն ու Մարգարիտա Գևորգյանը արտասանեցին Չարենցից՝ բավականություն պատճառելով ներկաներին:

Մեծ ու անգնահատելի է Չարենցի դերն ու վաստակը հայ գրականության բազմադարյա շտեմարանում:

9.Կահավորվածությունը՝ գերազանց:

10.Մասնակցում էին 7-12–րդ դասարանների աշակերտները:

11. Ներկաները. Տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներ, աշակերտներ։

  

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 763 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar