23:12 <<Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում >> դասղեկի բաց ժամ | |
2014թվականի նոյեմբերի 17-ին Եղեգի միջնակարգ դպրոցում <<Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում >> ծրագրի շրջանակներում իրականացվեց համընդհանուր դասղեկի բաց ժամ: Ծրագիրը նպատակ ուներ դպրոցականներին տալ ոչ թե պատրաստի դեղատոմսեր այս կամ այն կոնֆլիկտի լուծման համար, , այլ հաղորդել , փոխանցել անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ , խթանել նրա ինքնուրույն ու ստեղծագործական մտածողությունը կոնկրետ կոնֆլիկտային իրավիճակը կառավարելու համար:Ծրագրի դասընթացի շրջանակներում դասղեկներն ընդգրկել էին դպրոցի բոլոր աշակերտներին: Ըստ դասարանների՝ ընտրել էին թեմաներ : Երկշաբաթյա ուսուցումից հետո դպրոցում կազմակերպված դասղեկի ժամին բոլոր դասղեկներն իրենց դասղեկական դասարանի աշակերտների հետ մեծ պատրաստականությամբ տեսականորեն և գործնականորեն ներկայացրեցին իրենց թեմաները: Աշակերտներն ակտիվ մասնակցեցին թեմաների քննարկմանը , ազատ արտահայտելով իրենց կարծիքները: Նրանք ձեռք են բերել կայուն գիտելիքներ , որոնք <<կկիրառեն>> իրենց առօրյա կյանքում և ցանկացած կոնֆլիկտային իրավիճակներում կկարողանան հեշտությամբ գտնել կոնֆլիկտի լուծման հնարավոր ելքերը , առավել ևս հաղթանակ-հաղթանակ լուծման տարբերակը:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |