18:26 << Աշունն իմ աչքերով >> շարադրության մրցույթ | |
Եղեգի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Մնացականյանը 2014թ-ի հոկտեմբերի 17-ին դպրոցում անց է կացրել շարադրության մրցույթ՝ <<Աշունն իմ աչքերով>> թեմայով: Մրցույթն անցկացվեց Կոլեկտիվ ուսուցման եղանակի ՝ Րիվինի հակադարձ մեթոդիկայով:Շարադրության մրցույթի նպատակն էր զարգացնել աշակերտների ստեղծագործական միտքը, ուսուցանել շարադրության ճիշտ կառուցվածքը, ըստ պլանի հերթական կետերի ՝ օգտագործել հարուստ բառապաշար՝ գործի դնելով նաև նկարագրական տաղանդը:Եթե մինչ այդ աշակերտները կարծես <<սարսափում էին>> շարադրություն գրելուց, ապա այս մեթոդիկայով շարադրություն գրելը իրավիճակը փոխեց . աշակերտների մեջ ոգևորություն առաջացրեց թեմայի պատրաստի պլանը, շարադրության բնաբանները, որոնք ընտրված էին գրողների ՝ աշնան մասին բանաստեղծական տողերից, փոփոխական կազմով զույգային աշխատանքը, որոնք օժանդակող բնույթ ունեին. առավել դյուրին էին դարձնում շարադրելու ընթացքը:Աշակերտներն աշխատել էին ակտիվությամբ, ինչի գրավականը նրանց բովանդակալից , նկատելի որակական աճով շարադրություններն էին :Լավագույն շարադրություն գրող աշակերտներն արժանացան պատվոգրերի:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |