Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 25 » ,, Կանանց հանդեպ բռնությունների կանխարգելման,, միջազգային օր
19:34
,, Կանանց հանդեպ բռնությունների կանխարգելման,, միջազգային օր

Նոյեմբերի 25-ը <<Կանանց հանդեպ բռնությունների կանխարգելման>> միջազգային օրն է: 2016թ. նոյեմբերի 25-ին Եղեգի միջնակարգ դպրոցի ԱԽ << Կայուն զարգացման>> հանձնախումբը , համագործակցելով ԴԱԿ Ն. Իսակյանի և հասարակագիտության ուսուցչուհի Ա. Առաքելյանի հետ, կազմակեպեցին բանավեճ - քննարկում՝ <<Ո՞վ է հաջորդը>> խորագրով: Հասարակագիտության ուսուցչուհի Ա. Առաքելյանը նշեց , որ թեև թեման շատ չի արծածվում մեր հասարակությունում , սակայն այն արդի է և արժանի մեր բոլորի ուշադրությանը: Իսկ ԴԱԿ Ն. Իսակյանը նշեց, որ կանանց իրավունքների պաշտպանությունը և նրանց հանդեպ բռնությունների կանխարգելումը կարևորել է նաև ՄԱԿ-ը ՝ այն համարելով մեր մոլորակի կայուն

զարգացման նպատակներից մեկը:Նախ աշակերտները մտագրոհի միջոցով վերհիշեցին ՝ ինչ է բռնությունը, որոնք են նրա տեսակները , բռնության որ ձևերն են առավել տարածված: Այնուհետև հարցաթերթիկների միջոցով պարզեցին , թե ինչ վերաբերմունք ունեն դպրոցի աշակերտները և ուսուցիչները կանանց իրավունքների, հասարակությունում նրանց դերի և նրանց նկատմամբ կիրառվող բռնությունների նկատմամբ:
Աշակերտները ներկայացրեցին հասարակությունում առկա կանանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ մոլորությունները, թյուր պատկերացումներն ու փաստերը և դրանց ծանր հետևանքները: Զուգահեռներ տարվեցին <<Իշխանության և վերահսկողության անիվ>> գծապատկերի հետ: Թեժ քննարկման վերջում ներկաներին առաջադրվեցին կանանց նկատմամբ կատարված բռնությունների վերաբերյալ նյութեր՝ ականատեսների վկայություններ:

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 421 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar