19:07 Ջրի համաշխարհային օր | |
Ամեն տարի մարտի 22-ին անց է կացվում ջրի համաշխարհային օրը: Այս օրը նախատեսված է նրա համար, որպեսզի մարդիկ ևս մեկ անգամ խորհեն ջրի կարևորության մասին և ավելի խորը գիտակցեն նրա արժեքը Երկիր մոլորակի վրա: Տոնել այս օրը առաջարկվել է 20 տարի առաջ՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի հարցերի և զարգացման գիտաժողովում: Շատերիս համար ջուրը սովորական մի նյութ է, որը կարելի է ստանալ ընդամենը տանը բացելով ջրի աղբյուրը, սակայն Երկիր մոլորակում բնակվող շատ մարդկանց համար այն ուղղակիորեն անհասանելի է: Իսկ առանց ջրի, ինչպես գիտենք, մարդկությունը դատապարտված է ոչնչացման: 2017 թ. մարտի 22 -ին Եղեգի միջնակարգ դպրոցի Ախ <<Տեղեկատվական>> հանձնախումբը Ջրի համաշխարհային օրվան նվիրված պատրաստել էր բուկլետներ , որոնք բաժանելով տեղեկացնում էր օրվա խորհրդի և կարևորության մասին:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |