15:01 Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Գրիգոր Խանջյանի հիշատակին | |
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Գրիգոր Խանջյանի հիշատակին 2016թ. ապրիլի 19–ին Սյունիքի մարզի <<Եղեգի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հուշ - ցերեկույթ՝ նվիրված տաղանդավոր գեղանկարիչ , Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռի ճարտարապետական հանձնախմբի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գրիգոր Խանջյանի հիշատակին:Ցերեկույթի սկզբում աշակերտները ներկայացրին տեղեկություններ Գրիգոր Խանջյանի կյանքից և գործունեությունից,այնուհետև դիտեցին Գ. Խանջյանի ինքնակենսագրական ֆիլմը։ Ցերեկույթը շարունակվեց Գրիգոր Խանջյանի նկարների, «Վարդանանք», <<Հայոց այբուբեն>>, <<Վերածնված Հայաստան>> և <<Իջման տեսիլք>> մեծածավալ գոբելենների ցուցադրումով և դրանց մեկնաբանությամբ ։ Զուգահեռ աշակերտներն արտասանեցին հատվածներ Գրիգոր Խանջյանի նկարազարդած՝ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» և Գևորգ Էմինի « Սասունցիների պարը» գրքերից։ Ցերեկույթի մասնակիցները ծանոթացան հայրենասեր, տաղանդաշատ գեղանկարչի և մեծանուն անհատի հետ, ում թողած ժառանգությունն անուրանալի է հայ մշակույթի զարգացման պատմության մեջ։Դպրոցի դահլիճը նմանվել էր յուրօրինակ պատկերասրահի, ինչն էլ ավելի բարձրացրեց ներկաների իմացական մակարդակը և գեղագիտական ճաշակը։ Միջոցառման պատասխանատուն` Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Մ. Գանդալյան: Կազմակերպիչներ ` պատմության ուսուցչուհի Ա. Առաքելյան, զինղեկ Ժ. Մինասյան։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |