21:46 Հունիսի 21-ը ,,Խաղաղության և աղոթքի,, համաշխարհային օրն է: | |
Հունիսի 21-ը <<Խաղաղության և աղոթքի>> համաշխարհային օրն է: Եղեգի միջնակարգ դպրոցում կազմակերպված միջոցառումը կրում էր <<Խաղաղությո՞ւն ես ուզում, արարի՛ր խաղաղություն>> խորագիրը: Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով՝ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու Տեր Վահան քահանա Հեբոյանի մասնակցությամբ: Սալիկահանդեսի , ասույթների և ասացվածքների հարցախույզով և խաղաղության անիվի լրացմամբ մասնակիցներն անդրադարձան խաղաղ կեցության տարբեր տեսանկյուններին և վերլուծեցին հետևյալ հարցերը՝ խաղաղության նշանակությունը, ներքին խաղաղությունն այլ մարդկանց և միջավայրի հետ, խաղաղասեր վարքի ձևավորումը: Կրտսեր և միջին դպրոցի աշակերտների համար կազմակերպվեց նկարչության մրցույթ՝ <<Խաղաղությունն իմ աչքերով>> վերնագրով: Միջոցառման հեղինակները, ներկա ակտիվ մասնակիցներն ու նկարչական մրցույթում հաղթող ճանաչված աշակերտները Սյունիքի զարգացման ծրագրի՝ <<Վորլդ Վիժնի>> կողմից արժանացան նվերների՝ գրական-գեղարվեստական գրքերի: Միջոցառումն ավարտվեց աղոթքով և լավատեսական տրամադրությամբ՝ երազելով տեսնել կապույտ, անամպ երկինք և պայծառ արև:
Միջոցառմանը ներկա էին Տեր Վահան քահանա Հեբոյանը, Վորլդ Վիժնի Սյունիքի ՏԶԾ-ի ներկայացուցիչ Անուշ Մեժլումյանը, ուսուցիչներ, ծնողներ, համայնքի բնակիչներ:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |