Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 21 » Հովհաննես Այվազովսկի - 200
20:33
Հովհաննես Այվազովսկի - 200

 

 

 

 

 

 

 

 

<< Ջուրն իմ կյանքն է >> խորագիրը կրող միջոցառում ՝ նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության << Մեր մեծեր-2017>> շարքում տեղ գտած հայազգի հանճարեղ և անգերազանց ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին :

2017թ. ապրիլի 19-ին Սյունիքի մարզի <<Եղեգի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ միջոցառում ՝ նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության << Մեր մեծեր-2017>> շարքում տեղ գտած հայազգի հանճարեղ և անգերազանց ծովանկարչին , ում մասին գիտեն բոլորը, նույնիսկ մարդիկ , ովքեր շատ հեռու են արվեստից:Միջոցառումը ՝ նվիրված Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին, կրում էր << Ջուրն իմ կյանքն է >> խորագիրը:

Ժորա Մուսայելյանը միջոցառման սկզբում խոսեց << Ձկնորսները ծովի ափին >> լեգենդի մասին , որը վկայում էր Այվազովսկու համաշխարհային փառքի գաղտնիքները , որից հետո աշակերտները ներկայացրեցին նրա կյանքը և գործունեությունը : 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտները պատմեցին Այվազովսկու 5 կտավների գաղտնիքները ՝ << Դևերով կտավ>> , <<Կյանքի և մահվան արանքում >> . <<Տագնապի աղետ >> , <<Գտնել մարդասպանին>> և << Հանդիպում գերեզմանոցում >>: Այնուհետև դիտեցին տեսանյութ , որը տեղեկացրեց նաև ծովանկարչի մյուս կտավների և ընտանեկան կարևոր դրվագների մասին :

Այվազովսկու շունչն էր տիրում միջոցառման դահլիճում :Աշակերտները փորձելով ընդօրինակել մեծն ծովանկարչին՝ նկարում էին ՝ գործի դնելով իրենց նախասիրություններն ու ընդունակությունները:

Միջոցառման վերջում դասվար Մարինե Գրիգորյանը ևս մեկ անգամ կարևորեց Հովհաննես Այվազովսկու դերն ու նրա թողած ժառանգությունը հայ իրականության մեջ:

 

Պատասխանատու՝ Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Մ. Գանդալյան

 

Կազմակերպիչներ՝ Ա.Պողոսյան, Ժ.Մուսայելյան, Մ.Գրիգորյան

 

 

 

 

 

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 398 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar